Aller au contenu principal

Հյուսիսային կայարան (Փարիզ)


Հյուսիսային կայարան (Փարիզ)


Հյուսիսային կայարան (Գյաղ-դյու-Նող, ֆր.՝ Gare du Nord), Փարիզի յոթ գլխավոր երկաթուղային կայարաններից մեկը։ Կայարանը գտնվում է Փարիզի 10-րդ շրջանում, պատկանում է ազգային երկաթուղային SNCF կազմակերպությանը։ Կայարանից հնարավոր է անցնել մետրոպոլիտեն (4-րդ և 5-րդ գծերի Գյաղ-դյու-Նող կայարան) և RER քաղաքային էլեկտրագնացքների ցանցին (B, D և E)։ 2002 թվականին կայարանը սպասարկում էր 180 միլիոն ուղևորներ, այդպիսով հանդիսանալով Եվրոպայի ամենամեծ երկաթուղային կայարանը (սպասարկվող ուղևորների թվով)։ Կայարանը սպասարկում է ինչպես արվարձանային ուղևորափոխադրումներ (Transilien, TER Picardie), այնպես էլ կապը Ֆրանսիայի հյուսիսարևելյան մասի (SNCF-ի գծեր, այդ թվում նաև TGV), Մեծ Բրիտանիայի (Eurostar), Բելգիայի, Նիդերլանդների և Գերմանիայի (Thalys) հետ։

Տես նաև

  • TGV
  • Մոնպարնաս կայարան
  • Սեն-Լազար կայարան
  • Լիոնյան կայարան
  • Արևելյան կայարան
  • Աուստերլից կայարան

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ


Text submitted to CC-BY-SA license. Source: Հյուսիսային կայարան (Փարիզ) by Wikipedia (Historical)


Langue des articles



Quelques articles à proximité

Non trouvé