Aller au contenu principal

Քուինս հաուս


Քուինս հաուս


Քուինս հաուս (անգլ.՝ Queen’s House, «թագուհու տուն»)՝ ոչ մեծ երկհարկանի շենք նվազագույն դեկորով։ Կառուցվել է թագուհի Աննա Դանիացու համար 1614-1617 թվականներին Գրինվիչում (Լոնդոն) ճարտարապետ Ինիգո Ջոնսի նախագծով։ Այն Հենրիխ 8-րդի ժամանակների թագավորական համալիրի մաս էր, որի տեղը Քրիստոֆեր Ռենը հետագայում կառուցեց Թագավորական ծովային հոսպիտալը (այժմ Ազգային ծովային թանգարան (Մեծ Բրիտանիա)։

Քուինս հաուսն իրեն շրջապատող Ռենի շինությունների հետ միասին 1997 թվականից գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշպանության տակ որպես Համաշխարհային ժառանգության հուշարձան։

Պատմություն

Քուինս հաուսը բրիտանական ճարտարապետական ավանդույթի ուղղանկյունաքարն է և պալադիանյան ոճի առաջին օրինակը Եվրոպայի հյուսիսում։ Շենքի նախագծման ժամանակ Ջոնսը, հավանաբար, հիմնվել էր Մեդիչիի Պոջո-ա-Կայանոյի առանձնատան օրինակի վրա։ Դղյակի պատուհաններից բացվում է Թեմզայի տեսարանը։

Իր վերջնական տեսքը Քուինս հաուսը ստացավ նրանից հետո, երբ 1635 թվականին Ջոնսը վերակառուցեց այն նոր թագուհի Հենրիետտա-Մարիայի համար։ Յոթ տարի անց բռնկվեց քաղաքացիական պատերազմը, և թագուհին փախուստի դիմեց Անգլիայից։ Լուսամփոփները, որոնք դղյակի համար պատրաստել էր իտալացի Օրացիո Ջենտիլեսկին, պահպանվել են և հետագայում տեղափոխվել Լոնդոնի կենտրոնի Մալբորո-հաուս։ Դղյակի մնացած ներքին հարդարանքը հիմնականում չի պահպանվել։

18-19-րդ դարերում Քուինս հաուսն օգտագործվում էր Ծովակալության կարիքների համար, մասնավորապես, այստեղ էր տեղակայված Թագավորական ռազմածովային քոլեջը։ 1807 թվականին դղյակը ցածր սյունաշարերով միացրեցին Ռենի ամրաշինական կցակառույցների հետ։

Քուինս հաուսի մանրակրկիտ վերանորոգումը կատարվել է 1986-1989 թվականներին։ 2012 թվականի Ամառային Օլիմպիական խաղերի ընթացքում նրա առջևի մարգագետնին անցան ձիասպորտի տեսակների մրցումները։

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Քուինս հաուս by Wikipedia (Historical)


Langue des articles



ghbass

Quelques articles à proximité