Aller au contenu principal

Լոնդոնի ֆիլմի թանգարան


Լոնդոնի ֆիլմի թանգարան


Լոնդոնի ֆիլմի թանգարան (անգլ.՝ London Film Museum), թանգարան, որը հիմնադրվել և ստեղծվել է Ջոնաթան Սանդսի կողմից 2008-ի փետրվարին։ Թանգարանը նվիրված է բրիտանական կինոարդյունաբերությանը։ Այն նախկինում հայտնի էր Լոնդոնի կինոյի թանգարան (անգլ.՝ The Movieum of London) անունով և ի սկզբանե գտնվում էր Քաունթի Հոլում, սակայն 2012 թվականի ապրիլին տեղափոխվել է Քովենթ Գարդըն։

Ցուցադրություն

Այստեղ ներկայացված են բնօրինակ վավերապայմաններ, բեմական հագուստ և դեկորացիաներ գեղարվեստական ֆիլմերից։ Թանգարանն ունի առանձին բաժին, որտեղ ցույց է տրված, թե ինչպես են նկարահանվում ֆիլմերը, ինչպես նաև` տեղեկատվություն է ներկայացված բոլոր հիմնական ստուդիաների վերաբերյալ։ Թանգարանում ցուցադրված են հագուստներ բրիտանական ֆիլմերից, «Փոքրիկ Նելլին» Ապրում ես միայն երկու անգամ ֆիլմից, Սուպերմենի բնօրինակ մետեոր և այլ ցուցանմուշներ։ Թանգարանի միջանցքներից մեկի ցուցադրությունը բացատրում է, թե ինչպես են նկարահանվում ֆիլմերը և հնարավորություն է տալիս զրուցել ֆիլմերի նկարահանման աշխատանքներում ներգրավվածների հետ։

Նախորդ երկու հատուկ ցուցահանդեսներն են եղել.

  • Ռեյ Հարիհաուզեն, Առասպելներ և լեգենդներ։ 2010 թվականի այս ցուցահանդեսում ներկայացված էին Ռեյ Հարիհաուզենի ֆիլմերից բնօրինակ արարածներ, ինչպես, օրինակ, Պեգասը, Մեդուզան և Թալոսը։
  • Չարլի Չապլին, Մեծ Լոնդոնցին։ Այս ցուցահանդեսը ներկայացրել է Լամբեթում Չապլինի վաղ կյանքը։ Այստեղ ցուցադրվել են Չապլինի օրիգինալ գլխարկը և ձեռնափայտը` տուփերով։

2014 թվականի մարտից թանգարանը նվիրվել է Ջեյմս Բոնդի ավտոմեքենաների ամենամեծ պաշտոնական հավաքածուի` Բոնդը շարժման մեջ (անգլ.՝ Bond in Motion) ցուցահանդեսին։ Դրա մեջ ներառված են ավտոմեքենաներ, այլ տրանսպորտային միջոցներ և օրիգինալ սարքավորումներ ֆիլմերի շարքերից։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Պաշտոնական կայք

Collection James Bond 007


Text submitted to CC-BY-SA license. Source: Լոնդոնի ֆիլմի թանգարան by Wikipedia (Historical)


Langue des articles



Quelques articles à proximité

Non trouvé