Aller au contenu principal

Արվեստի տուն (Մյունխեն)


Արվեստի տուն (Մյունխեն)


Արվեստի տուն (գերմ.՝ Haus der Kunst, սկզբում «Գերմանական արվեստի տուն » (գերմ.՝ Haus der Deutschen Kunst)), Մյունխենի Պրինցրեգենտենշտրասե (Prinzregentenstraße) փողոցում գտնվող ցուցահանդեսի շենք։ Այն կառուցվել է1937 թվականին Պաուլ Լյուդվիգ Տրոոստի նախագծով Ադոլֆ Հիտլերի անմիջական մասնակցությամբ։ Գտնվում է Անգլիական այգուն հարող տարածքում։

Պատմություն

Արվեստի տան շենքը կառուցվել է նեոկլասիցիզմի ոճով, 1931 թվականին այրված հայտնի Ապակե պալատի փոխարեն՝ Հին բուսաբանական այգում: Առաջին հիմնաքարը դրվել է 1933 թվականին։ Հոֆգարտեն զբոսայգու պատկերասրահի շենքում (այժմ՝ գերմանական թատրոնի թանգարանի շենք) ցուցասրահի բացման առիթով ցուցադրվել է «Դեգեներատիվ արվեստ» հակամոդեռնիստական շրջիկ ցուցահանդեսը։

Մինչև 1939 թվականը Արվեստի տանը ամեն տարի անցկացվում էր «Գերմանական արվեստի օր», որտեղ ողջույնի խոսքով հանդես էր գալիս Ադոլֆ Հիտլերը։ 1938-1944 թվականներին գերմանական Արվեստի տանը տեղի են ունեցել ամենամյա « Գերմանական արվեստի մեծ ցուցահանդեսներ»։ Առաջին տնօրեն է նշանակվել Կարլ Կոլբը։ Հիտլերի ելույթը գերմանական Արվեստի տան հիմնադրման հանդիսավոր արարողության ժամանակ։ 1933թ. հոկտեմբերի 15 Չնայած Արվեստի տան՝ տաճարի կարգավիճակին, այն հենց սկզբից կառուցվել է առևտրային հիմքի վրա. շենքում նախատեսված էին հասարակական սննդի ձեռնարկություններ. մինչ այժմ գործում է «Ոսկե բար» գարեջրատուն, որտեղ այժմ գտնվում է հայտնի «Р1» գլամուրային դդիսկոտեկը, ինչպես նաև կենտրոնական ռեստորանը։ Բոլոր ցուցահանդեսներում իրականացվել է ցուցանմուշների վաճառք, գլխավոր գնորդ է հանդես եկել ֆյուրերը՝ այդպիսով նվաճելով բարերարի փառքը։

Ամերիկյան հետպատերազմյան օկուպացիայի ժամանակ հանրային սննդի ենթակառուցվածքների շնորհիվ շենքը օգտագործվել է որպես սպայական ակումբ։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ ամերիկացիները շենքում բասկետբոլ են խաղացել, և նույնիսկ շենքի՝ որպես թանգարանի բացման ժամանակ, հատակին համապատասխան գծանշում է նկատվել։ 1949 թվականից արվեստի տանը անցկացվում են մյունխենյան խոշոր արվեստի ցուցահանդեսներ։ 2007 թվականին ցուցահանդեսի ժամանակ Արվեստի տանը ցուցադրվել է 173 նկարիչների ավելի քան 200 աշխատանք։ Մինչև Ժամանակակից պինակոտեկի բացումը արվեստի տան արևմտյան մասում գտնվում էր ժամանակակից արվեստի պետական պատկերասրահը, իսկ արևելյան մասն օգտագործվում էր մասնագիտացված ցուցահանդեսներ անցկացնելու համար։ 2003-2004 թվականներին վերակառուցված Արվեստի տան շենքին վերադարձրել են 20-րդ դարի 60-ական թվականների նախկին ներքին տեսքը։

Կառավարում

Տնօրեններ

  • 1993–2003-Քրիստոֆ Վիտալի
  • 2003–2011- Քրիս Դերսոն
  • 2011–2018- Օկուի Ենվեզոր
  • 2020-ից-Անդրեա Լիսսոնի

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Պաշտոնական կայք

Collection James Bond 007


Text submitted to CC-BY-SA license. Source: Արվեստի տուն (Մյունխեն) by Wikipedia (Historical)


Langue des articles



INVESTIGATION

Quelques articles à proximité