Aller au contenu principal

Բեռլինի Հումբոլդտի համալսարան


Բեռլինի Հումբոլդտի համալսարան


Բեռլինի Հումբոլդտի անվան համալսարան (գերմ.` Humboldt-Universität zu Berlin), ամենահին համալսարանը Բեռլինում` հիմնադրված 1810 թվականին՝ պրուսիացի նշանավոր լեզվաբան, փիլիսոփա և հասարակական գործիչ Վիլհելմ Հումբոլդտի կողմից։

1810 թվականից մինչև 1828 թվականները հաստատությունը հայտնի է եղել որպես Բեռլինի համալսարան (Universität zu Berlin), որից հետո՝ Ֆրիդրիխ Վիլհելմի անվան համալսարան (Friedrich-Wilhelms-Universität), իսկ ավելի ուշ, արդեն ոչ պաշտոնապես կրել է Ունտեր դեն Լինդենի համալսարան (Universität unter den Linden) (տարածքում գտնվող համանուն զբոսայգու անվամբ)։ 1949 թվականից հաստատությունն ստանում է ներկայիս անվանումը՝ ի պատիվ Վիլհելմ ֆոն Հումբոլդտի և կրտսեր եղբոր՝ մասնագիտությամբ աշխարհագետ Ալեքսանդր Հումբոլդտի։

Հիմնադրման թվականին համալսարանն ունեցել է թվով 256 ուսանող, որոնց ներկայիս թիվը 2011 թվականի դրությամբ կազմում է 30 061։

Հումբոլդտի համալսարանը Բեռլինում գտնվող չորս համալսարաններից ամենահինն է։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Պաշտոնական կայք

Text submitted to CC-BY-SA license. Source: Բեռլինի Հումբոլդտի համալսարան by Wikipedia (Historical)


Langue des articles



Quelques articles à proximité

Non trouvé