Aller au contenu principal

Բաթերսի


Բաթերսի


Բաթերսի՝ հարավային Լոնդոնի՝ Թեմզայի ափին տեղակայված բնակելի շրջան։ Մտնում է Ուոնդսուերթ բորոյի կազմի մեջ։ Նրա տարածքում են գտնվում Բաթերսի Պարկը[en]ը և Բաթերսի էլեկտրակայանը։

Բաթեսիի բնակչությունը 2001 թվականին կազմել է 73 345 մարդ։

Պատմություն

Արդիականություն

Դեռ նախորդ դարավերջին Բաթերսին լքված և վտանգավոր արդյունա-պահեստային գոտի էր՝ չաշխատող նավաշինարաններով, նավամատույցներով և էլեկտրակայանով։ Սակայն 21-րդ դարում տեղադրությունը Բաթերսիում կտրուկ փոխվեց. սկսեցին հայտնվել նոր բնակելի համալիրներ, տարատեսակ ճարտարապետական շինություններ, բարելավվել են ենթակառուցվածքները։ Բաթերսիում աշխատել են այնպիսի հանրահայտ ճարտարապետներ, ինչպիսին են Ռիչարդ Ջորջ Ռոջերսը և Նորման Ֆոսթերը։ Շրջանի «մարգարիտն» է համարվում Բաթերսի Պարկը[en] ՝ իր կանաչ ծառուղիներով, լճակներով, շատրվաններով, վազքուղիներով և փոքր կենդանաբանական այգով։

2016 թվականին Մեյֆերից ԱՄՆ դեսպանատունը տեղափոխվել է, որի շուրջը կառուցվել է նոր թաղամաս։ Ոչ շատ հեռու տեղակայված` արդեն շատ տարիներ չաշխատող և պետության կողմից պաշտպանվող Բաթերսի էլեկտրակայանի շինությունը կփոխակերպվի համալիրի` բուտիկներով, ռեստորաններով, հյուրանոցներով, բազմաթիվ գրասենյակային և առևտրային տարածքներով։ Այս կերպով, Բաթերսի շրջանը համարվում է ներդրումների համար ամենահեռանկարայիններից։

Աշխարհագրություն

Բաթերսի շրջանը տեղակայված է Լոնդոնի հարավում` Թեմզայի ափին, և մտնում է Ուոնդսուերթ բորոյի կազմի մեջ։

Կառավարում

2010 թվականին Բաթերսիի կողմից պատգամավոր է ընտրվել պահպանողական Ջեյն Էլիսոնը[en]:

Տեսարժան վայրեր

  • Բաթերսի Պարկ[en]
  • Բաթերսի էլեկտրակայան

Ծանոթագրություններ

Collection James Bond 007

Text submitted to CC-BY-SA license. Source: Բաթերսի by Wikipedia (Historical)


Langue des articles



INVESTIGATION

Quelques articles à proximité

Non trouvé