Aller au contenu principal

Ռայխստագի վրա դրոշ բարձրացնելը


Ռայխստագի վրա դրոշ բարձրացնելը


«Ռայխստագի վրա դրոշ բարձրացնելը» (այլ աղբյուրներում՝ «Կարմիր դրոշը Ռայխստագի վրա»), Եվգենի Խալդեյի կողմից ստեղծված պատմական լուսանկարների շարք, որտեղ պատկերված է, թե ինչպես են խորհրդային զինվորները ԽՍՀՄ դրոշը բարձրացնում Ֆաշիստական Գերմանիայի խորհրդարանի՝ Ռայխստագի կիսաքանդ տանիքին։ Լուսանկարները լայն օգտագործում են գտել Հայրենական մեծ պատերազմում Խորհրդային Միության տարած հաղթանակը լուսաբանելու համար։ Այս շարքի լուսանկարները նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենատարածված լուսանկարներից են։

Իրավիճակը Բեռլինում ազատագրման նախօրեին

Երբ Կարմիր բանակը մուտք գործեց Բեռլին և գրավեց այն, քաղաքի գրավված շենքերի վրա խորհրդային դրոշների պատկերով բազմաթիվ լուսանկարներ հայտնվեցին։ Խորհրդային ռազմական թղթակիցները բազմիցս լուսանկարել են պատերազմի եզրափակիչ հաղթնակի պահը՝ Ռայխստագի վրա կարմիր բանակի դրոշի հաստատումը։ Այդ լուսանկարները հիմնականում ստեղծվում էին ռազմական գործողություններից հետո խորհրդային ռազմական թղթակիցների կողմից։

Իրական Հաղթանակի դրոշի տեղադրում

1945 թվականի ապրիլի 30-ին՝ Բեռլինի գործողության ժամանակ՝ տեղի ժամանակով 22:40-ին Հաղթանակի դրոշը (5-րդ համարի տակ) Վլադիմիր Մակովի, Գազի Զագիտովի, Ալեքսեյ Բոբրովի, Ալեքսանդր Լիսիմենկոյի, Միխայիլ Միմինի և Ռախիմջան Կոշկարբայևի կողմից տեղադրվեց Ռայխստագի շենքի տանիքին, իսկ մայիսի 1-ին՝ 150-րդ հրաձգային դիվիզիայի գրոհային դրոշը Կարմիր բանակի զինծառայող Աբդուլհակիմ Իսմայիլովի կողմից։

Նախապատմություն

Խալդեյնը իր ռազմական ուսապարկում երեք դրոշ էր պահում։ Այդ դրոշների պատմությունը հետևյալն է․ երբ Եվգենին ժամանում է Մոսկվա, նա ճաշում է «Ֆոտոխրոնիկի» ճաշարանում, որի սեղաններին փռված էին կարմիր սփռոցներ։ Դրանցից 3-ը Խալդեյնը ճաշարանից փոխ է վերցրել, իսկ նրա ծանոթ դերձակ Իսրայել Կիծիցերը դրանցից երեք դրոշ է կարել։ Դրանք օգտագործվել են նկարներ ստանալու համար․ առաջինը՝ «Տեմպելգոֆ» օդանավակայանի տանիքին, երկրորդը՝ Բրանդենբուրգյան դարպասների կառքի վրա, իսկ երրորդը նույն օրը տեղադրվել է Ռայխստագի վրա։

Լուսանկարներ

Եվգենի Խալդեյի «Ռայխստագի վրա դրոշ բարձրացնելը» աշխարհահռչակ լուսանկարների շարքում պատկերված են 8-րդ գվարդիական բանակի մարտիկներ Ալեքսեյ Կովալյովը, Աբդուլհակիմ Իսմայիլովը և Լեոնիդ Գորիչևը։

Խալդեյը 1945 թվականի մայիսի 2-ին ՏԱՍՍ-ի ֆոտոխրոնիկաների հանձնարարությամբ լուսանկարներ է արել։ Այդ ժամանակ արդեն ավարտվել էին փողոցային մարտերը, իսկ Բեռլինը ամբողջովին զբաղեցված էր խորհրդային զորքերի կողմից։ Բեռլինի գրավումից հետո Ռայխստագի վրա բազմաթիվ կարմիր դրոշներ արդեն տեղադրվել էին։ Լուսանկարիչը իրեն հանդիպած առաջին զինվորներին խնդրել է օգնել լուսանկարներ անել։ Շուտով նա 2 լուսանկարչական ժապավեն նկարներ է անում, որտեղ պատկերված էր Ալեքսեյ Կովալյովը՝ ձեռքին պահած լուսանկարչի կողմից բերված դրոշը։

Հետագա խմբագրումներ

Լուսանկարներից մեկը հետագայում ենթարկվել է խմբագրման։ Ավելացվել են փոթորկոտ ամպեր, որպեսզի ընդգծվի դրամատիկ պահը։ Դրոշի գույնը փոխվել է, լուսանկարիչը այն դարձրել է ավելի կարմիր։ Լուսանկարիչը թաքցրել է նաև Աբդուլհակիմ Իսմայիլովի երկրորդ ժամացույց, վերջինս օգնում էր Ալեքսեյ Կովալյովին տեղադրել դրոշը։ Լուսանկարիչը այդ քայլին է գնացել այն պատճառով, որ երկու ժամացույց ունենալը կարող էր համարվել ռազմական հանցագործողություն, ինչի համար էլ հրապարակումից առաջ Խալդեյը ասեղի օգնությամբ հեռացրել է երկրորդ ժամացույցը, սակայն հետագայում պարզվեց որ այն Ադրիանովի ռազմական կողմնացույց է։

Նկարը հրապարակվել է 1945 թվականի մայիսի 13-ին «Օգանյոկ» թերթում։

2013-ին գործարար Ռոման Տրոցենկոն Խալդեյի աղջկանից ձեռք բերված իրական լուսանկարները հանձնել է Մոսկվայի «Հրեական թանգարան և հանդուրժողականության կենտրոն»։

Լուսանկարի օգտագործում

Տես նաև

  • Բեռլինի ճակատամարտ
  • Մայիսի 1 (տոն)
  • Իվոձիմայի վրա դրոշ բարձրացնելը

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Знамя Победы // Последний штурм. — М.: Политиздат, 1965.
  • Зинченко Ф. Рукопись «Они штурмовали рейхстаг». — 1975.
  • Минин М. П. Трудные дороги войны.
  • Бондаренко И. Он штурмовал рейхстаг // Нам дороги эти позабыть нельзя. — Ростиздат, 1975.
  • Бондаренко И. Судьба Алексея Береста // Берёзовый сок. — Ростиздат, 1976.
  • Неустроев С. Русский солдат: на пути к рейхстагу. — Краснодар: Советская Кубань, 1997.
  • Ямской Н. П. Кто брал рейхстаг. Герои по умолчанию. — М.: Олма-Пресс, 2006.
  • Евгений Кириченко. (2012 թ․ մայիսի 9). «Молчание знаменосцев. Как в угоду политической конъюнктуре после войны переписывали историю штурма рейхстага». Свободная пресса. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 6-ին.

Արտաքին հղումներ

  • «Прапор над рейхстагом піднімали українці Петро Щербина та Олексій Берест» Андрій Багнюк(ուկր.)
  • Вилен Люлечник. «Правда о Знамени Победы»(ռուս.)

Text submitted to CC-BY-SA license. Source: Ռայխստագի վրա դրոշ բարձրացնելը by Wikipedia (Historical)


Langue des articles



ghbass

Quelques articles à proximité