Aller au contenu principal

Ֆլորենս Նայթինգելի թանգարան


Ֆլորենս Նայթինգելի թանգարան


Ֆլորենս Նայթինգեյլի թանգարան, տեղակայված Սուրբ Թոմաս հիվանդանոցի մոտ։ Այն գտնվում է Վեստմինստերյան պալատի դիմաց՝ Թեմզա գետի հարավային ափին, որը գտնվում է Անգլիայում, Լոնդոնի կենտրոնում։ Շաբաթը յոթ օր այն բաց է հանրության առաջ։ Այն վերաբացվել է 2010 թվականի մայիսի 12-ին 1,4 մլն ֆունտ ստերլինգ արժողությամբ վերակահավորումից հետո։

Թանգարանում ներկայացվում է Ֆլորենս Նայթինգեյլի կյանքի իրական պատմությունը։ Նկարագրվում է «ջահով կնոջ» կյանքը մանկությունից մինչ Ղրիմ և առողջության վերաբերյալ բարեփոխումների ակտիվ մասնակցության տարիներ։ Նա համարվում է Միացյալ Թագավորության բուժքույրության հիմնադիրը։ Թանգարանը մեկնաբանում է նրա ժառանգությունը և փառաբանում բուժքույրի աշխատանքը նաև այսօր։ Այն ընդգրկված է Լոնդոնի Առողջություն և Բժշկություն Թանգարանների կազմի մեջ։

Ղրիմի Պատերազմին չորս տարի մասնակցելուց հետո, 1860 թվականին, Նայթինգեյլը Սուրբ Թոմաս հիվանդանոցի մետ հիմնադրում է Նայթինգեյլյան Փորձարարական Դպրոցը բուժքույրների համար, որտեղ և գտնվում է թանգարանը։

Նոր թանգարանը կազմված է երեք տաղավարներից, որտեղ և ներկայացված է նրա պատմությունը։ Ոսկե Վանդակ սրահում պատմվում է նրա մանկության և հասարակական հեղձուցիչ բարքերի դեմ նրա պայքարի մասին։ Սոխակի Երգը սրահում ներկայացվում է Նայթինգեյլի և նրա խմբակիցների պայքարը զինվորական հիվանդանոցներում տիրող ճգնաժամի դեմ։ Այստեղ էլ ծնվել է ջահով կնոջ մասին լեգենդը։ Բարեփոխում և Ոգեշնչում տաղավարում ներկայացվում է Նայթինգեյլը մեկ այլ կողմից, ով տքնաջան մասնակցեց առողջության վերաբերյալ բարեփոխումներին հայրենիքում և արտասահմանում։

Հավաքածուից հատկապես առանձնանում են Նայթինգեյլի քարե գրիչը, որ նա օգտագործել է, երբ երեխա էր։ Աթենա բուն, ում նա փրկել էր Աթենքում։ Այն դարձել էր Նայթինգեյլի հավատարիմ ուղեկիցը և նրա հետ էր ամենուր, ուր որ ճանապարհորդում էր։ Ուշագրավ է նաև Նայթինգեյլի դեղարկղը, որը նա իր հետ տարել էր Ղրիմ։ Այն պարունակում է բուսական դեղամիջոցների խառնուրդ, նատրիումի հիդրոկարբոնատից մինչև խավարծիլի փոշի։ Թանգարանում կա նաև բացառիկ Տեղեկագիրք, որտեղ գրված են այն բոլոր բուժքույրների անունները, ովքեր Նայթինգեյլի հետ միասին ծառայել են Թուրքիայի և Ղրիմի զինվորական հիվանդանոցներում։

Աուդիո տուրերի մուտքը անվճար է և ստետոսկոպերով է։ Ինտերակրիվ ցուցահանդեսներ են ստեղծվել,որոնք առաջարկում են Ֆլորենսի պատմության և ազդեցության ուսումնասիրման տարբեր ուղիներ։ Երեխաների համար անվճար ստեղծագործական ծառայություններ են առաջարկվում արձակուրդների ժամանակ։

Կա նաև ուսանողական միջոցառումների համար նախատեսված սրահ, որտեղ ակադեմիկոսները և այլ հետազոտողներ կարող են օգտագործել թանգարանի հավաքածուները, գրքեր և փաստաթղթեր, որոնք վերաբերվում են Ֆլորենս Նայթինգեյլին։ Թանգարանը ընդգրկված է Լոնդոնի Առողջություն և Բժշկություն Թանգարանների կազմում։

Տես նաև

  • Ֆլորենս Նայթինգեյլ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Official website



Text submitted to CC-BY-SA license. Source: Ֆլորենս Նայթինգելի թանգարան by Wikipedia (Historical)


Langue des articles



Quelques articles à proximité

Non trouvé