Aller au contenu principal

Million Years Ago


Million Years Ago


«Million Years Ago» (հայերեն՝ միլիոնավոր տարիներ առաջ), բրիտանացի երգչուհի և երգերի հեղինակ Ադելի երգը` թողարկված իր «25» ալբոմում։ Երգի բառերը գրել են Ադելը և Գրեգ Քյորսթը, վերջինս պրոդյուսերավորել է նաև երգը։ Երաժշտապես երգը կատարվում է միայն կիթառով։ «Million Years Ago» երգը երաժշտական քննադատների կողմից ստացել է բազմաթիվ դրական կարծիքներ։

Պատմություն

«Million Years Ago»-ն ակուստիկ երգ է՝ գրված միայն կիթառի համար, որտեղ ներկայացվում է Ադելի կարոտն իր մանկությանը։ Երգի բառերը պատմում են փառքի մասին և այն, թե ինչպես է այն իրեն վախեցնում և ազդում մարդու ու հարաբերությունների վրա։

Կենդանի կատարումներ

2015 թվականի նոյեմբերի 2-ին Ադելը երգը կատարել է «Adele at the BBC» շոուի ժամանակ, իսկ 2015 թվականի նոյեմբերի 20-ին՝ «BBC One» շոուի ժամանակ։ 2015 թվականի նոյեմբերի 25-ին նա երգը կատարել է նաև «Today»-ի ժամանակ։ 2015 թվականի նոյեմբերի 17-ին երգը կատարել է «Radio City Music Hall»-ում, 2015 թվականի նոյեմբերի 14-ին՝ «NBC»-ի ժամանակ։

«Million Years Ago» երգը «Today»-ում կատարելու համար Ադելն արժանացել է «Daytime Emmy» մրցանակին

Հիթ-շքերթներ

Շաբաթական հիթ-շքերթներ

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Million Years Ago by Wikipedia (Historical)



INVESTIGATION