Aller au contenu principal

Սուրբ Բավոնի կաթոլիկ տաճար


Սուրբ Բավոնի կաթոլիկ տաճար


Սուրբ Բավոնի տաճար (հոլ.՝ Kathedrale Basiliek Sint Bavo), նիդերլանդական Հաարլեմ քաղաքում գտնվող կաթոլիկ եկեղեցի։ Հանդիսանում է Հաարլեմ-Ամստերդամ թեմի մայր տաճարը։ Օծվել է ի պատիվ բելգիական Գենտ քաղաքի և ընդհանրապես ամբողջ Բելգիայի, ինչպես նաև նիդերլանդական Հաարլեմի հովանավոր Սուրբ Բավոնի, որը, ըստ ավանդազրույցի, երիտասարդ հասակում ցոփ ու շվայտ կյանք է վարել և միայն իր սրբակյաց կնոջ մահից հետո, Սուրբ Ամանդուսի ազդեցությամբ, դարձել է ոչ միայն օրինավոր քրիստոնյա, այլև ճգնավոր, ողջ կարողությունը բաժանել աղքատներին։

Պատմություն

Սուրբ Բավոնի եկեղեցին կառուցվել է 1885—1898 թվականներին, այն բանից հետո, երբ վերականգնվել է Հաարլեմ-Ամստերդամի կաթոլիկ թեմը։ Բանն այն է, որ հարյուրավոր տարիներ գոյություն ունեցած կաթոլիկ այդ թեմը 1578 թվականին փոխարինվել էր ռեֆորմիստական՝ կալվինիստական բողոքական թեմով և միայն 1853 թվականին վերականգնվել։ Եկեղեցու փայտե շինության հետ մեկտեղ կալվինականները տիրացել էին նրանում եղած արվեստի գործերին։

Նախատեսված էր եկեղեցու նոր շենքի նախագծերը պատվիրել ճարտարապետ Պիտեր Կյոյպերսին, սակայն վերջինս, նկատի առնելով իր առաջացած տարիքը, հրաժարվել է և այդ աշխատանքը վստահել իր որդուն՝ Ջոզեֆին, որը եկեղեցին կառուցել է նեոռոմանական ոճով՝ հավելելով մոդեռնիզմի տարրեր։

1906 թվականին եկեղեցին վերակառուցվել է, ավելի ճոխ ու շքեղ տեսք ձեռք բերել։

1898 թվականի ապրիլի 1-ին տաճարը օծվել է։ 1948 թվականին Հռոմի պապ Պիոս Տասներկուերորդը տաճարին շնորհել է փոքր բազիլիկի կարգավիճակ։

Գրականություն

  • Palette Architecture des églises
  • Portail|architecture chrétienne|catholicisme|Pays-Bas

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Official website
  • Haarlem Shuffle - St Bavo Catholic Cathedral
  • Offizielle Website der St.-Bavo-Kathedrale (niederländisch)
  • St.-Bavo-Kathedrale Արխիվացված 2018-06-19 Wayback Machine In: holland.com (deutsch)

Text submitted to CC-BY-SA license. Source: Սուրբ Բավոնի կաթոլիկ տաճար by Wikipedia (Historical)


ghbass