Aller au contenu principal

Լիկորիս


Լիկորիս


«Լիկորիս» (լատին․՝ Lycoris), ծաղկավոր բույսերի ցեղ, որը բաղկացած է Ամարիլիսների (Amaryllidideae) ընտանիքի Ամարիլիսների (Amaryllidideae) ենթաընտանիքի ավելի քան 20 տեսակներից։ Ցեղը սկզբում տարածված է եղել Հարավային և Արևելյան Ասիայում՝ Ճապոնիայում, Հարավային Կորեայում, Հարավային Չինաստանում, Հյուսիսային Վիետնամում, Լաոսում, Թաիլանդում, Նեպալում, Պակիստանում, Աֆղանստանում և Արևելյան Իրանում։ Հետագայում որոշ տեսակներ բերվեցին Հյուսիսային Կարոլինա, Տեխաս և ԱՄՆ այլ հարավային նահանգներ։ Դրանց մի մասը ժամանակի ընթացքում ընտելացավ։ Անգլերենում կոչվում են փոթորկային լիլիաներ (անգլ.՝ Hurricane lilies) կամ կլաստեր ամարալիս (անգլ.՝ Cluster amaryllis): Բացի այդ, անգլերենում «սարդի լիլիա» (spider lily) արտահայտությունը վերաբերում է Ամարիլիսների (Amaryllidideae) ընտանիքի երեք ցեղերի՝ հիմենոկալիս (անգլ.՝ Hymenocallis), կրինում (լատին․՝ Crinum) և հենց լիկորիս։

Լիկորիս ցեղի բույսերը սոխուկավոր բազմամյա բույսեր են։ Տերևները երկար են և բարակ, հասնում են 30-60 սմ երկարության և 0,5-2 սմ լայնության։ Ցողունը վերգետնյա է՝ 30-70 սմ բարձրությամբ։ Մեկ արմատը կարող է արտադրել 4-7 ծաղիկ, որոնք կարող են լինել սպիտակ, դեղին, նարնջագույն կամ կարմիր։ Ծաղիկները բաժանված են երկու տեսակի. երկար առէջներով, որոնք մի քանի անգամ ավելի երկար են, քան ծաղկաթերթերը, և այնպիսիք, որոնց առէջները մի փոքր են ավելի երկար, քան ծաղկաթերթերը։ Պտուղը եռաստիճան պարկուճ է, որը պարունակում է փոքր քանակությամբ սև սերմեր։ Շատ տեսակներ անպտուղ են և կարող են հայտնվել միայն վեգետատիվ եղանակով՝ խաչասերմամբ։

Տեսակների ցանկ

2014 թվականի հոկտեմբերի դրությամբ փաստագրված է ավելի քան 20 տեսակների և մեկ հիբրիդի առկայություն։

  • Lycoris albiflora Koidz. (դիտարկվում է որպես հիբրիդ՝ L. × albiflora) (անգլ.՝ White Spider Lily)
  • Lycoris anhuiensis Y.Xu & G.J.Fan
  • Lycoris argentea Worsley
  • Lycoris aurea (L’Hér.) Herb. (անգլ.՝ Golden Spider Lily)
  • Lycoris caldwellii Traub (անգլ.՝ Magic Lily)
  • Lycoris chinensis Traub (անգլ.՝ Yellow Surprise Lily)
  • Lycoris flavescens M.Kim & S.Lee
  • Lycoris guangxiensis Y.Xu & G.J.Fan
  • Lycoris haywardii Traub
  • Lycoris houdyshelii Traub
  • Lycoris incarnata Comes ex Sprenger (անգլ.՝ Peppermint Surprise Lily)
  • Lycoris josephinae Traub
  • Lycoris koreana Nakai
  • Lycoris longituba Y.C.Hsu & G.J.Fan (անգլ.՝ Long Tube Surprise Lily)
  • Lycoris radiata (L'Hér.)
  • Lycoris rosea Traub & Moldenke
  • Lycoris sanguinea Maxim. (անգլ.՝ Orange Spider Lily)
  • Lycoris shaanxiensis Y.Xu & Z.B.Hu
  • Lycoris sprengeri Comes ex Baker (անգլ.՝ Tie Dye Surprise Lily)
  • Lycoris squamigera Maxim. (անգլ.՝ Naked Lady, Surprise Lily, Magic Lily, Resurrection Lily)
  • Lycoris straminea Lindl.
  • Lycoris uydoensis M.Kim

Հիբրիդներ

  • Lycoris × chejuensis chejuensis K.H.Tae & S.C.Ko

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • [1] Արխիվացված 2020-07-28 Wayback Machine информация о таксоне в проекте «Плантариум» (определителе растений и иллюстрированном атласе видов).
  • Ликорис на сайте «Энциклопедия декоративных садовых растений»

Giuseppe Zanotti Luxury Sneakers


Text submitted to CC-BY-SA license. Source: Լիկորիս by Wikipedia (Historical)


Ձնծաղիկ


Ձնծաղիկ


Ձնծաղիկ (լատին․՝ Galanthus), գալանտուս, ձմեռնածաղիկ, սպիտակածաղիկ, արանգ-պարանգ, շքանարգիզազգիների ընտանիքի բազմամյա, սոխուկավոր խոտաբույսերի ցեղ։

Տարածում

Հանդիպում է Տավուշի մարզում (Իջևան, Աչաջուր գյուղ), աճում է ստորին լեռնային գոտում, կաղնու-բոխու անտառներում (1100 մ բարձրներում)։ Անդրկովկասյան բնաշխարհիկներ են։ Հայտնի է մոտ 20 տեսակ՝ տարածված Փոքր Ասիայում, Կենտրոնական և Հարավային Եվրոպայում, Կովկասում, 1 տեսակը՝ Լիբանանում։ Աճում է հիմնականում նախալեռնային և լեռնային անտառներում կամ բարձրլեռնային մարգագետիններում։

Կենսաբանական նկարագիր

Տերևները մեծ մասամբ երկուսն են, գծաձև։ Ծաղիկները մեկական են, խոնարհված։ Ծաղկում է վաղ գարնանը։ Պտուղը տուփիկ է։ Որոշ (այդ թվում ՀՀ-ում աճող) տեսակներ դեղաբույսեր են, պարունակում են ալկալոիդներ։ Ալպիական ձնծաղիկ տարածված է ստորին լեռնային գոտու կաղնու – բոխու և հաճարենու անտառներում, կենու պուրակներում, նոսր թփուտներում և այլն, անդրկովկասյան ձնծաղիկի՝ ստորին և միջին լեռնային գոտիների կաղնու – բոխու և միայն բոխու անտառների փուխր բուսահողերում։ Այս տեսակները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։

Տեսակներ

Հայտնի է մոտ 20, ՀՀ-ում՝ 3 տեսակ՝ ձնծաղիկ ալպիական (G. alpinus), ձնծաղիկ անդրկովկասյան (G. transcaucasicus), ձնծաղիկ Արտյուշենկոյի (Տ. artjuschenkoae)։

  • Galanthus alpinus Sosn.
    • Galanthus alpinus Sosn. var. alpinus = [syn. Galanthus caucasicus (Baker) W.T.Mill.]
  • Galanthus angustifolius Koss
  • Galanthus cilicicus Baker
  • Galanthus elwesii Hook.f.
  • Galanthus fosteri Baker
  • Galanthus gracilis Čelak.
  • Galanthus ikariae Baker
  • Galanthus koenenianus Lobin et al.
  • Galanthus lagodechianus Kem.-Nath.
  • Galanthus nivalis L.
  • Galanthus peshmenii A.P.Davis & C.D.Brickell
  • Galanthus platyphyllus Traub & Moldenke
    • [syn. Galanthus latifolius Rupr.]
  • Galanthus plicatus M.Bieb.
  • Galanthus reginae-olgae Orph.
  • Galanthus rizehensis Stern
  • Galanthus transcaucasicus Fomin
  • Galanthus trojanus A.P.Davis & Özhatay
  • Galanthus woronowii Losinsk.,
  • Galanthus × allenii Baker
  • Galanthus × valentinei Baker

Գեղարվեստական գրականության մեջ

  • Ձնծաղիկ։ Աննա Սաքսե, «Հեքիաթներ ծաղիկների մասին», Ե., Դարակ, 2020, էջ 3-6։

Պատկերասրահ

Giuseppe Zanotti Luxury Sneakers

Գրականություն

  • Артюшенко З. Т.. Критический обзор рода Galanthus L. // Ботанический журнал. М.-Л.։ 1966, 51։1443.
  • Артюшенко З. Т. Амариллисовые СССР. — Л.: Наука, 1970. — С. 41—83. — 179 с.
  • Головкин Б. Н. и др. Декоративные растения СССР. — М.: Мысль, 1986. — 320 с.
  • Диев М. М. Галянтусы. — М.: КМК, 2014. — 168 с. — 1000 экз. — ISBN 978-5-87317-936-7

Text submitted to CC-BY-SA license. Source: Ձնծաղիկ by Wikipedia (Historical)


Սպիտակ ձնծաղիկ


Սպիտակ ձնծաղիկ


Սպիտակ ձնծաղիկ (լատին․՝ Galánthus nivális), շքանարգիզազգիների ընտանիքի ձնծաղիկների ցեղին պատկանող բույսերի տեսակ։

Բուսաբանական նկարագրություն

Սոխուկը ձվաձև կամ կոնաձև է, բաց շագանակագույն կամ շագանակագույն կեղևով, 1,2-1,5 սմ տրամագծով և 1,5-2 սմ երկարությամբ։

Տերևները հայտնվում են կոկոնի հետ միաժամանակ և ծաղկման ընթացքում հավասար են կամ զգալիորեն ավելի կարճ ծաղկացողունից։ Տերևները մուգ կանաչ կամ գորշակապույտ են, հարթ նույնիսկ բողբոջման ժամանակ, բավականին բութ են, ծաղկելու ժամանակ մոմային նստվածքով, 8-10 սմ երկարությամբ և 0,4-0,6 լայնությամբ, իսկ ծաղկումից հետո՝ 25 սմ երկարությամբ և 1սմ լայնությամբ։ Ծաղկակիրը գլանաձև է, 7(9)-12 սմ երկարությամբ, իսկ թևերը՝ 2,5-3 սմ երկարությամբ, ծաղկակոթը համաչափ է, ավելի երկար կամ ավելի կարճ թևերով։ Ծաղիկները միայնակ են, սպիտակ, կանաչ տերևների վերջում՝ պայտաձև բծերով, զանգակձև, փակ վիճակում հիշեցնում են կաթիլ, խոնարհված են։ Ծաղկապատյանը բաղկացած է վեց առանձին տերևներից։ Ծաղկապատյանի արտաքին տերևները երկարավուն-հակաձվաձև են, 1,5-2,5 սմ երկարությամբ և 0,7-1,1 սմ լայնությամբ, ներքին-սեպաձև, 0,7-1,2 սմ երկարությամբ և 0,4-0,7 սմ լայնությամբ։ Առէջներն ունեն 0,6-0,7 սմ երկարություն, փոշանոթը սրածայր է։ Սերմնարանի երկարությունը 0,3-0,4 սմ է։ Ծաղկում է հունվար-ապրիլ ամիսներին։

Պտուղը մսոտ տուփիկ է, սերմերը երկարավուն են, հյութալի ելունդով։

Քրոմոսումների թիվը 2n = 24 է։

Տարածում և էկոլոգիա

Աճում է Կենտրոնական Եվրոպայում՝ Ավստրիայում, Չեխիայում, Սլովակիայում, Գերմանիայում, Հունգարիայում, Լեհաստանում, Շվեյցարիայում, Արևելյան Եվրոպայում՝ Ռումինիայում, Մոլդովայում, Ուկրաինայում, Նիժնի Դոնում (հարավային մաս), Հարավային Եվրոպայում՝ Իտալիայում, ներառյալ Սիցիլիան, Ֆրանսիան, Իսպանիան, Բալկաններում՝ Ալբանիա, Հունաստան, Թուրքիա , նախկին Հարավսլավիայի երկրներում՝ Կովկաս, Արևմտյան Անդրկովկասում (Աբխազիա, Բաթումի, Օսիա), Արևելյան Անդրկովկասում (Թբիլիսի)։

Հանդիպում է ստորին, միջին և ալպյան գոտիներում, անտառաեզրերում, թփերի մեջ, բաց վայրերում։

Գյուղատնտեսական նշանակություն և կիրառություն

Փետրվար-ապրիլ ամիսներին մեղուներին նեկտար տվող ամենավաղ մեղրատու բույսն է։

Դեկորատիվ այգեգործության մեջ

Ամենուրեք չափավոր կլիմայական գոտում օգտագործվում է մշակույթի մեջ։ Ուշագրավ է վաղ ծաղկման շրջանում յուրահատուկ ծաղիկներով։ Ունի ավելի քան հիսուն սորտ։

Բժշկության մեջ

Բույսը թունավոր է։

Սոխուկներում պարունակում է նարվեդին, բույսի բոլոր մսերում կա գալանտամին։

Դասակարգում

Ըստ The Plant List–ի (2013) տվյալների բազայի տեղեկատվության՝ տեսակի հոմանիշների մեջ մտնում են հետևյալ անվանումները․

  • Chianthemum nivale (L.) Kuntze
  • Galanthus alexandri Porcius
  • Galanthus imperati Bertol.
  • Galanthus melvillei Voss
  • Galanthus montanus Schur
  • Galanthus nivalis var. atkinsii Mallett
  • Galanthus nivalis var. hololeuca Celak.
  • Galanthus nivalis subsp. imperati (Bertol.) K.Richt.
  • Galanthus nivalis var. majus Ten.
  • Galanthus nivalis var. minus Ten.
  • Galanthus nivalis f. pictus K.Malý
  • Galanthus nivalis f. pleniflorus P.D.Sell
  • Galanthus nivalis var. scharlockii Casp.
  • Galanthus nivalis var. spitzneri Podp.
  • Galanthus scharlokii (Casp.) Baker
  • Galanthus umbricus Dammann

Պատկերասրահ

Giuseppe Zanotti Luxury Sneakers

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Артюшенко, З. Т. Критический обзор рода Galanthus L. // Ботан. журн. — 1966. — № 51. — С. 1443.
  • Артюшенко З.Т. Амариллисовые (Amaryllidaceae Jaume St.-Hilaire) СССР. Морфология, систематика и использование. — Л.: Наука, 1970. — 179 с.
  • Головкин, Б. Н. и др. Декоративные растения СССР. — М.: Мысль, 1986. — С. 71. — 320 с.

Արտաքին հղումներ

  • Սպիտակ ձնծաղիկ [1]
  • Սպիտակ ձնծաղիկ

Text submitted to CC-BY-SA license. Source: Սպիտակ ձնծաղիկ by Wikipedia (Historical)


Հարթատերև ձնծաղիկ


Հարթատերև ձնծաղիկ


Հարթատերև ձնծաղիկ (լատին․՝ Galanthus platyphyllus), շքանարգիզազգիների (Amaryllidaceae) ընտանիքին, ձնծաղիկների (Galanthus) ցեղին պատկանող բազմամյա սոխուկավոր բույս։

Տարածում և էկոլոգիա

Հանդիպում է Վրաստանում և Հյուսիսային Օսիայում։ Էնդեմիկ է։

Աճում է ենթալպյան և ալպյան մարգագետիններում։ Երբեմն լանջերից իջնում է կիրճեր։

Բուսաբանական նկարագիր

Սոխուկը ունի 4-5 սմ երկարություն, 2,5-3,5 սմ տրամագիծ, արտաքին ծաղկաթեփուկները սպիտակ են։ Տերևապատյանը ունի 3-5 սմ երկարություն։

Ցողունը հավասար է տերևներին կամ մի փոքր գերազանցում է դրանց։

Տերևները մուգ կանաչ են, փայլուն, լայն երկարավուն-նշտարաձև, հարթ, վերին մասում՝ մինչև 20 սմ երկարությամբ, իսկ ներքևում՝ նեղացած կոթունով։ Ծաղկման ժամանակ ունեն 15-16 սմ երկարություն և 1-1,5 սմ լայնություն, իսկ ծաղկումից հետո՝ 20-25 սմ երկարություն և 3-3,5 սմ լայնություն։

Ծաղկակրի երկարությունը 10-15 սմ է, ծաղկումից հետո՝ 20-22 սմ։ Թևի երկարությունը 3-5 սմ է, իսկ ծաղկակոթինը՝ 1,5-2 սմ։

Արտաքին ծայրամասային բլթերը նեղ էլիպսաձև կամ երկարավուն ձվաձև են, 1,8-2,7 սմ երկարությամբ և 0,8-1,5 սմ լայնությամբ, սրածայր գագաթով ներքին՝ 0,8-1 սմ երկարությամբ և 0,5 սմ լայնությամբ, հակադարձ, փոքր կտրվածքով կամ համարյա բութ, անհամապատասխան ձևի կանաչ բծով կամ ընդհանրապես առանց բծի։ Առէջը ունի 0,4-0,5 սմ երկարություն, փոշանոթը բութ է՝ վերևում փոքր-ինչ նեղացած։ Սերմնարանի տրամագիծը 0,3-0,4 սմ է։ Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին։

Քրոմոսոմների թիվը 2n=24 է։

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Артюшенко З.Т. Амариллисовые СССР. — Л.: Наука, 1970. — С. 80. — 179 с.

Giuseppe Zanotti Luxury Sneakers


Text submitted to CC-BY-SA license. Source: Հարթատերև ձնծաղիկ by Wikipedia (Historical)






Text submitted to CC-BY-SA license. Source: by Wikipedia (Historical)






Text submitted to CC-BY-SA license. Source: by Wikipedia (Historical)






Text submitted to CC-BY-SA license. Source: by Wikipedia (Historical)