Aller au contenu principal

Օլսթեր


Օլսթեր


Օլսթեր (անգլ.՝ Ulster, իռլանդերեն՝ Cúige Uladh), Իռլանդիայի պատմական նահանգներից մեկը, որի մեջ մտնում է կղզու 9 հյուսիսային կոմսությունները։ Այդ կոմսություններից վեցը՝ Անթրիմը, Արման, Դաունը, Ֆերմանան, Լոնդոնդերրին և Թիրոնը մտնում են Մեծ Բրիտանիայի մաս կազմող Հյուսիսային Իռլանդիայի մեջ, իսկ մյուս երեքը՝ Քավանը, Դոնեգոլը և Մոնահանը Իռլանդիայի Հանրապետության կոմսություններն են։ Օլսթերի բնակչությունը կազմում է մոտ 2 միլիոն մարդ։ Օլսթերի խոշորագույն քաղաքը Բելֆասթն է։

Լեզուներից այժմ հիմնականում տարածված է անգլերենը, իսկ իռլանդերենը միայն երկրորդ տեղում է։ Հյուսիսային Իռլանդիայի բնակչության 10%-ը սկզբնական մակարդակով տիրապետում են իռլանդերենին, չնայած որ լեզուն դասավանդում են բոլոր կոմսություններում։

Օլսթերը հիմնական քննարկումների առարկան էր 1920 թվականի խորհրդարանական դեբատներում, ինչի արդյունք հանդիսացավ Իռլանդիայի Կառավարման Մասին Ակտը։ Ըստ այդ ակտի Իռլանդիան բաժանվեց երկու տարածքի՝ Հարավային Իռլանդիա և Հյուսիսային Իռլանդիա, որոնց սահմանն անցավ հենց Օլսթերով։

Հաճախ Օլսթերը սխալմամբ Հյուսիսային Իռլանդիա են անվանում։

Տես նաև

  • Օլսթերյան ազգայնականություն
  • Օլսթերի գաղութացում

Արտաքին հղումներ

  • BBC Nations Արխիվացված 2006-06-17 Wayback Machine History of Ireland
  • The British Isles Independent view of Ireland and the UK
  • Inconvenient Peripheries Ethnic Identity and the United Kingdom Estate Արխիվացված 2005-09-05 Wayback Machine The cases of «Protestant Ulster» and Cornwall’ by prof Philip Payton
  • Mercator Atlas of Europe Արխիվացված 2006-04-05 Wayback Machine Map of Ireland («Irlandia») circa 1564

Կաղապար:Իռլանդիայի վարչական բաժանում


Text submitted to CC-BY-SA license. Source: Օլսթեր by Wikipedia (Historical)


Էպիֆիզ


Էպիֆիզ


Էպիֆիզը, կարգավորում է օրգանիզմում ռիթմիկ կամ ցիկլիկ ընթացող (օրինակ՝ օվարիալ դաշտանային ցիկլը) պրոցեսները։ Այլ պարբերական ֆունկցիաների ռիթմիկ տատանումները, որոնց ինտենսիվությունը օրինաչափորեն փոխվում է օրվա ընթացքում, կոչվում են ցիրկադային (լատին․՝ circa diem – շուրջ օր)։ Ցիրկադային ռիթմերով պայմանավորված՝ էպիֆիզը առաջացնում է հորմոններ և տարբերակում օրգանիզմում լուսային գրգիռների փոխարինումը մթնայինի։

Զարգացում

Մարդու էպիֆիզը սաղմնադրվում է ներարգանդային շրջանի 5–6–րդ շաբաթում՝ միջանկյալ ուղեղի արտափքման տեսքով։ Երկկենցաղների և սողունների մոտ առաջանում են մի քանի այդպիսի պարապինեալ արտափքումներ, այդ թվում նաև կենտ գագաթային աչք։ Կաթնասունների և մարդու գագաթային աչքը չի զարգանում, բայց էպիֆիզը պահպանում է լուսային գրգռիչներին պատասխանելու ունակությունը։ Վերջիններս հաղորդվում են նրան զույգ աչքերի ցանցաթաղանթից՝ սիմպաթիկ նյարդերով։ Էպիֆիզար դիվերտիկուլի պատը հաստանում է, իսկ լուսանցքը՝ խցանվում։ Նույն արտափքումից էպենդիմը հաստանում է՝ առաջացնելով հավելյալ սուբկոմիսուրալ օրգան, որը հետագա զարգացման ընթացքում մտնում է էպիֆիզի կազմության մեջ։

Կառուցվածք

Արտաքինից էպիֆիզը շրջապատված է շարակցահյուսվածքային թաղանթով, որից դեպի գեղձ են գնում ճյուղավորվող խտրոցներ՝ գոյացնելով նրա հենքը և բաժանելով պարենքիման բլթակների։ Պինեալ պարենքիմայում տարբերում են 2 տեսակի բջիջ՝ սեկրետ առաջացնող պինեալոցիտներ (endocrinocytus pinealis) և նեցուկային գլիալ (gliocytus centralis) բջիջներ։ Պինեալոցիտները բաշխված են բլթակների կենտրոնական մասում, փոքր– ինչ ավելի խոշոր են նեցուկային նեյրոգլիալ բջիջներից, ձևով բազմանկյուն են, ունեն բշտաձև կորիզներ՝ խոշոր կորիզակներով։ Պինեալոցիտի մարմնից անջատվում են երկար ելուստներ, ճյուղավորվում դենդրիտների նման՝ միահյուսվելով գլիալ բջիջների ելուստներին։ Ելուստները, լախտաձև լայնանալով, ուղղվում են դեպի մազանոթներ և հպվում նրանց։ Այդ լախտաձև լայնացումների ցիտոպլազմայում կան օսմիոֆիլ հատիկներ, վակուոլներ և միտոքոնդրիումներ։ Կան բջիջներ, որոնք գտնվում են տարբեր ֆունկցիոնալ վիճակներում, և կան բջիջներ, որոնք ենթարկվում են տարիքային փոփոխությունների։ Պինեալոցիտների ցիտոպլազմայում հայտնաբերվում են բազմաթիվ միտոքոնդրիումներ, լավ զարգացած Գոլջիի կամպլեքս, լիզոսոմներ, ագրանուլյար էնդոպլազմատիկ ցանցի բշտիկներ, ռիբոսոմներ և պոլիսոմներ։ Գլիալ բջիջները գերակշռում են բլթակների ծայրամասերում։ Դրանց ցիտոպլազման աղքատ է, կորիզները՝ խտացած։ Ելուստները ուղղվում են դեպի միջբլթակային շարակցահյուսվածքային խտրոցները՝ կազմելով բլթակի յուրահատուկ եզրային երիզ։

Ֆունկցիաներ

Կլինիկական և էքսպերիմենտալ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ էպիֆիզը դանդաղեցնում է սեռական համակարգի զարգացումը, որովհետև ոչ սեռահասուն կենդանիների մոտ այդ գեղձի քայքայումը, թերզարգացումը կամ հեռացումը հանգեցնում է անժամանակ սեռական հասունացման։ Էպիֆիզի արգելակող ազդեցությունը սեռական ֆունկցիաների վրա պայմանավորված է մի քանի գործոններով։ Նախ՝ պինեալոցիտները արտադրում են սերոտոնին, որը հենց այդտեղ էլ դառնում է մելատոնին։ Այդ նեյրոամինը, ըստ երևույթին, թուլացնում կամ ընկճում է հիպոթալամուսի գոնադոլիբերինի և հիպոֆիզի առաջին բլթի գոնադոտրոպինի արտազատումը։ Պինեալոցիտները արտադրում են նաև մի շարք սպիտակուցային հորմոններ, այդ թվում՝ հակաանտիգոնադոտրոպին, որը թուլացնում է լյուտրոպինի արտազատումը հիպոֆիզի առաջային բլթում։ Անտիգոնադոտրոպինի հետ պինեալոցիտները առաջացնում են մեկ այլ սպիտակուցային հորմոն, որը բարձրացնում է կալիումի քանակը արյան մեջ, հետևաբար՝ մասնակցում է հանքային փոխանակության կարգավորմանը։

Կարգավորում

Սիմպաթիկ նյարդաթելերը, որոնք մտնում են էպիֆիզ և վերջանում նրա բլթակների պարենքիմայում, սկիզբ են առնում սահմանային ցողունի վերին պարանոցային հանգույցներից։ Սիմպաթիկ գրգիռները էպիֆիզում արագացնում են սերոտոնինի վերածումը մելատոնինի։

Տարիքային փոփոխություններ

Մարդու էպիֆիզը առավելագույն զարգացման հասնում է կյանքի 5–6–րդ տարում, որից հետո, չնայած գործունեությունը շարունակվում է, բայց սկսվում է նրա տարիքային հետաճը։ Պինեալոցիտների մի մասը ապաճում է, իսկ հենքը աճում է նրա մեջ, ավելանում են ֆոսֆոտային և կարբոնատային աղերի կուտակումները՝ շերտավոր գնդերի ձևով, որոնք կոչվում են ուղեղային ավազ։

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

  • Ա. Վ. Ազնաուրյան, Է. Լ. Թումանյան, Մ. Զ. Բախշինյան, Մասնավոր Հյուսվածքաբանություն, Երևան 2003

Text submitted to CC-BY-SA license. Source: Էպիֆիզ by Wikipedia (Historical)






Text submitted to CC-BY-SA license. Source: by Wikipedia (Historical)






Text submitted to CC-BY-SA license. Source: by Wikipedia (Historical)


Դանթեի սերը


Դանթեի սերը


Դանթեի սերը, անգլիացի նկարիչ-պրեռաֆայելիտ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի 1860 թվականի նկարը, Դանթե Ալիգիերիի սիրելի Բեատրիչեին նվիրված եռածալիկ նկարի մի մասը։ Այժմ գտնվում է Թեյթ բրիտանական պատկերասրահի հավաքածուում։ Եռածալիկ նկարի կենտրանական մասում պատկերված է սիրո անձնավորված պատկերը, որը գտնվում է Քրիստոսի և Բեատրիչեի դեմքերի միջև։

Տեղեկություն նկարի մասին

«Դանթեի սերը» նկարը, որը ստեղծվել էր Ուիլյամ Մորիսի և նրա կնոջ՝ Ջեյն Մորիսի կահույքի պարագաների զարդարման համար, պետք է դառնար եռածալիկ նկարի կենտրոնական մասը։ 1859 թվականին Ռոսսետտին որպես հարսանեկան նվեր նրանց է հանձնել եռածալիկ նկարի առաջին երկու մասերը, որոնք պատկերում են Բեատրիչեին գետնի վրա և երկնքում։ 1860 թվականի հոկտեմբերին սկսել է աշխատել «Դանթեի սերը» կտավի վրա, բայց չի ավարտել այն։ 1863 թվականին Ռոսսետտին կրկին սկսել է աշխատել նկարի վրա։

Նկարի կենտրոնական կերպարը դարձել է անձնավորված սերը։ Կենտրոնական պատին պիտի պատկերվեր Բեատրիչեն մահվան պահին։ Նկարը անկյունագծով բաժանված է երկու մասի՝ վերևի ձախ անկյունում պատկերված է Հիսուսի, իսկ ներքևի աջ անկյունում՝ Բեատրիչեի դեմքը․ այդպես է այստեղ տեղի ունենում Դանթեյի սիրեցյալի տեղափոխումը երկրից դեպի երկինք (և միմյանց է կապում եռածալիկ նկարի կողային պատկերները)։ Չնայած մարմինների ռեալիստիկ պատկերմանը, հետնաշերտը պատկերված է բավականին սխեմատիկ և ոճավորված․ որոշ մասեր անկատար են մնացել։ Ենթադրվում է, որ նկարի վերջնական ստեղծման փուլում նրա վրա աշխատել է ոչ թե Ռոսսետտին, այլ նրա օգնականները։

1865 թվականին նկարիչը կրկին սկսել է աշխատել նկարի վրա։ Աշխատանքը վաճառվել է Էռնեստ Գեմբարտին։ 1920 թվականին նկարը նվիրել են Թեյթ բրիտանական պատկերասրահին, որտեղ այն գտնվում է հիմա։

Չնայած կտավը չի ավարտվել, գոյություն ունի միևնույն սյուժեով ամբողջությամբ ավարտին հասցված թանաքային նկար, որը ստեղծվել է մոտավորապես 1860-ական թվականներին։ Նրա վրա Սերը ձեռքերում պահում է արևային ժամացույց, որը ցույց է տալիս Բեատրիչեյի մահվան ժամն ու ամսաթիվը։ Նկարի վրա գրված են նաև մեջբերումներ Դանթեյի «Նոր կյանք» բանաստեղծությոնից և «Աստվածային կատակերգություն»ից։ Նկարը պահվում է Բիրմինգհեմի գեղարվեստի թանգարանում։ Այնտեղ է պահվում նաև այդ նկարի ևս մեկ մատիտային էսքիզ, որը գտնվում է «Հիշողության դարպասներ» ստեղծագործության հետևի մասում (ստեղծվել է մոտավորապես 1871 թվականին)։

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Դանթեի սերը by Wikipedia (Historical)






Text submitted to CC-BY-SA license. Source: by Wikipedia (Historical)


Էդգար Հովսեփյան


Էդգար Հովսեփյան


Վիքիպեդիայում կան հոդվածներ Հովսեփյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Էդգար Մովսեսի Հովսեփյան (1928, մարտի 18, Նյու Յորք - 2014), նյարդավիրաբույժ։ Կոլումբիայի համալսարանի (ԱՄՆ) բժշկական քոլեջի նյարդավիրաբուժության բաժնի պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ և Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր (1997 թ.)։

Բժիշկ, հասարակական գործիչ Մովսես Հովսեփյանի որդին է։

Կենսագրություն

1949 թվականին ավարտել է Կոլումբիայի համալսարանի քոլեջը, 1953 թվականին՝ նույն համալսարանի բժիշկների ու վիրաբույժների բաժինը։ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո Հովսեփյանը Հյուսիսային Ամերիկայի Արևելյան թեմի Առաջնորդարանի հետ ստանձնել է ՀՀ բժշկական օգնության ծրագրերի համակարգումը։ Նրա անմիջական ղեկավարությամբ ամերիկյան մի խումբ անվանի բժիշկներ ստեղծեցին Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) բժշկական հանձնախումբը, որի բժշկական ծրագրերի մեջ հատկանշական են հայ մասնագետների վերապատրաստման և Հանրապետական գիտաբժշկական գրադարանի զարգացման հարցերը։ 1998 թվականին գրադարանը միացավ Ինտերնետ համակարգչային ցանցին, որի ֆինանսավորումն իրագործեց ՀՕՖ-ը՝ Հովսեփյանի նախաձեռնությամբ։

Պարգևներ

Երկարամյա և արդյունավետ աշխատանքի համար Հովսեփյանն արժանացել է «Էլիս կղզու» պատվո շքանշանի (1986 թ.)։ Հայ ժողովրդին ցուցաբերած ծառայությունների համար Ամերիկայի հայ առաքելական եկեղեցու Արևելյան թեմի Առաջնորդարանը 1992 թ.-ին Հովսեփյանին շնորհել է Տարվա հայը (Armenian of the Year) պատվավոր տիտղոսը։

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

  • Հայկական համառոտ հանրագիտարան. Հատոր 4, 2003


Text submitted to CC-BY-SA license. Source: Էդգար Հովսեփյան by Wikipedia (Historical)






Text submitted to CC-BY-SA license. Source: by Wikipedia (Historical)






Text submitted to CC-BY-SA license. Source: by Wikipedia (Historical)






Text submitted to CC-BY-SA license. Source: by Wikipedia (Historical)


ghbass