Aller au contenu principal

Ֆիլիպ Կալդերոն


Ֆիլիպ Կալդերոն


Ֆիլիպ Հերմոգենես Կալդերոն, (մայիսի 3, 1833(1833-05-03)[…], Պուատիե - ապրիլի 30, 1898(1898-04-30)[…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), ֆրանսիական (մայրը) և իսպանական (հայրը) ծագումով անգլիացի, պատմական ժանրի նկարիչ։ Եղել է Լոնդոնի Գեղարվեստի թագավորական ակադեմիայի անդամ։

Կենսագրություն

Կալդերոնը ծնվել է Ֆրանսիայի Պուատիե քաղաքում։ Նրա հայրը՝ Ռիվերենդ Ժան Կալդերոնը (*Ապրիլի 19, 1791 (1791-04-19), Վիլյաֆրանկա դե լոս Կաբալիերոսում, † Հունվարի 28, 1854 (1854-01-28), Լոնդոն), իսպանական գրականության պրոֆեսոր և հռոմեական կաթոլիկ եկեղեցու քահանա, ով դարձել էր անգլիական եկեղեցու անդամ։ Կալդերոնը ցանկանում էր դառնալ ինժեներ, սակայն նրան այնքան հետաքրքրեց նկարչությունը, որ նա մտափոխվեց և նվիրվեց կերպարվեստին։ 1850 թվականին սովորում է լոնդոնի Լեյ նկարչական դպրոցում, այնուհետև, 1851 թվականին մեկնում է Փարիզ և սովորում Ֆրանսուա Էդուարդ Պիկոի մոտ։ Նրա առաջին հաջողության արժանացած նկարը կոչվում է «Բաբելոնի ջրերի մոտ» (1852), որին հաջորդեց «Դրժված խոստում» (1856) նկարը: Սկզբնական շրջանում նա ոգեշնչվում էր Փրի-Ռաֆաելիթիս միության նկարիչական ոճով և որոշ աշխատանքներ արտահայտում են այդ ոճին բնորոշ գունային խորություն և ռեալիստական պատկերներ։ 1872 թվականին Կալդերոնը իր նկարը ցուցահանդեսի է ներկայացնում Գեղարվեստի թագավորական ակադեմիայում (Լոնդոն)։

Կալդերոնը դառնում է Սուրբ Ջոն Վուդ Կլիքի գլխավոր անդամներից, ովքեր հետաքրքրվում էին ժամանակակից և մոդեռն ժանրերով և ոգեշնչվում Փրի-Ռաֆաելիթիս միության գեղարվեստական և սոցիալական աշխատանքներով։ Նրա հետագա աշխատանքներին բնորոշ էին բիբլիական և գրական թեմաներ։ Շատ նկարներում պատկերված են թանկարժեք հագուստով կանայք՝ մետաքսե զգեստով՝ համադրված բնության նուրբ երանգներով։ Նրա «Առավոտ» (1884) նկարում օրորդը դիտում է արևածագը։

«Ջուլիետ» (1888) նկարում Ուիլյամ Շեքսպիրի Ջուլիետը պատշգամբից դիտում է աստղերը։ Նրա հետագա աշխատանքներում ավելի շատ արտահայտված է դասական ժանրը, որը Ֆրեդերիկ Լեյտոնի մտերմության հետևանք էր։ 1887 թվականին Կալդերոնը դառնում է Գեղարվեստի թագավորական ակադեմիայի անդամ և աջակցում է Թագավորական ակադեմիայի դպրոցներում ուսուցման զարգացմանը։ «Էլիզաբեթի ինքնազոհողությունը» նկարը գտնվում է Թեյթ բրիտանական պատկերասրահում, սակայն հակասական կարծիքների պատճառ դարձավ, քանի որ հակակաթոլիկական բնույթի էր։

Ստեղծագործություններ

  • «Բաբելոնի ջրերի մոտ» (1852, Թեյթ բրիտանական պատկերասրահ, Լոնդոն)
  • «Տեր իմ, օգնի՛ր» (1855, Յեյլ բրիտանական գեղարվեստի կենտրոն, Նյու Հեյվեն)
  • «Դրժված խոստում» (Հնարավոր չի ասել, թե որքան շատ սրտեր են կոտրվում այս աշխարհում -Լոնգֆելոու) (Թեյթ բրիտանական պատկերասրահ)
  • «Ֆրանսիացի գյուղացիները գտնում են իրենց կորած երեխաներին» (1859, անձնական հավաքածու)
  • «Արյունահողություն Սուրբ Բարվոլոմյում» (1863, անձնական հավաքածու)
  • «Մարգարիտ» (1876,Մանչեստրի պատկերասրահ)
  • «Առավոտ» (1884)
  • «Ջուլիետ» (1888)
  • «Էլիզաբեթի ինքնազոհողությունը» (1891, Թեյթ բրիտանական պատկերասրահ)

Պատկերասրահ

Գրականություն

  • Wilfrid Meynell, Volume 2 The modern school of art, volume 2 (London: W. R. Howell & Co., c. 1887), pp. 212–20.

Ծանոթագրություններ

Giuseppe Zanotti Luxury Sneakers

Արտաքին հղումներ

  • P. H. Calderon online (ArtCyclopedia)
  • Biography and paintings (Art Renewal Center Museum)
  • Calderon biography
  • Biography and paintings (Artmagick)
  • s:Calderon, Philip Hermogenes (DNB01)

Text submitted to CC-BY-SA license. Source: Ֆիլիպ Կալդերոն by Wikipedia (Historical)


Հերմոգենես Տարսոնցի


Հերմոգենես Տարսոնցի


Հերմոգենես Տարսոնցի (հունարեն՝ Ἑρμογένης ὁ Ταρσεύς, 2-րդ դար, Տարսոն, Կիլիկիա, Հին Հռոմ - 3-րդ դար), II դարի հույն ճարտասան։ Նրա «Ճարտասանտության արվեստ» ձեռնարկը հին հեղինակներից՝ հատկապես Արիստոտելի Ճարտասանությունից կատարված հմուտ բնաքաղություն է։ Հերմոգենեսի աշխատությունը միջնադարում ծառայում էր որպես ճարտասանության ձեռնարկ։ Հիշատակվում է Դավիթ Անհաղթի «Արիստոտելի Անալիտիկայի մեկնությունը» երկում։

Ֆլավիոս Ֆիլոստրատոս Աթենացու վկայության համաձայն՝ Հերմոգենեսը եղել է հրաշամանուկ ճարտասան և տասնհինգ տարեկան հասակում արդեն այնքան մեծ համբավի է հասել, որ Մարկոս Ավրելիոս կայսրը ցանկացել է ծանոթանալ ու լսել նրան և ունկնդրելով՝ հիացել է ու հրավիրել իր պալատը։ Սակայն տարիների հետ Հերմոգենեսն, իբր, կորցրել է ճարտասանական իր տաղանդը։

Հերմոգենեսին վերագրվող երկեր

  • «Τέχνην ῥητορικήν» («Արվեստ ճարտասանության»)
  • «Περὶ στάσεων» («Հայեցակետ»)
  • «Περὶ ἰδεῶν λόγου» («Հայտնի Բանի մասին») — 2 գրքով
  • «Περὶ κοίλης Συρίας» («Կելեսիրիայի մասին») — 2 գրքով

Հերմոգենեսի ազդեցության մասին

Միքայել Յոհանսոնն իր աշխատություններից մեկում փորձ է արել Հերմոգենեսիի ճարտասանական ինքնատիպ սխեմաները կիրառելու Լիբանիոսի մի քանի ճառերի նկատմամբ.:

Անաբել Պատերսոնը Հերմոգենեսի մասին հեղինակած գրքում հանգամանորեն վերլուծել է նրա ոճը և դրա ազդեցությունը Վերածննդի գրողների, այդ թվում՝ Ուիլյամ Շեքսպիրի վրա։

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Krystyna Stebnicka: Hermogenes. In: Paweł Janiszewski, Krystyna Stebnicka, Elżbieta Szabat: Prosopography of Greek Rhetors and Sophists of the Roman Empire. Oxford University Press, Oxford 2015, ISBN 978-0-19-871340-1, S. 165 f.
  • Annabel Patterson: Hermogenes and the Renaissance: seven ideas of style. Princeton 1970
  • George A. Kennedy: Invention and method: two rhetorical treatises from the Hermogenic corpus (= Writings from the Greco-Roman world 15). Leiden 2005
  • Mikael Johansson: Libanius’ Declamations 9 and 10 (= Studia Graeca et Latina Gothoburgensia 67). Göteborg 2006
  • Тертуллиан. Против Гермогена.

Արտաքին հղումներ

  • Rhetores Graeci, L. Spengel (ed.), Lipsiae, sumptibus et typis B. G. Teubneri, 1854, vol. 2 pp. 1-18 and 131-456.
  • Православная богословская энциклопедия. Редактор. Н. Н. Глубоковский. Том 4. Год издания 1903. стр. 316
  • «Гермоген, еретик». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • «Гермоген, ритор». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Suda lexicon, Suidas. Typis et impensis G. Reimeri, 1854 p. 422
Giuseppe Zanotti Luxury Sneakers

Text submitted to CC-BY-SA license. Source: Հերմոգենես Տարսոնցի by Wikipedia (Historical)


Պրիենե


Պրիենե


Պրիենե (հին հունարեն՝ Πριήνη, Priēnē; թուրքերեն՝ Prien), եղել է Անտիկ Հունաստանի հոնիական քաղաք, որը գտնվել է Փոքր Ասիայի Էգեյան ծովի ափին՝ Միկալե լեռան ժայռոտ լանջին։ Վերին մասում՝ բարձունքի վրա, գտնվում է Ակրոպոլիսը (որից քիչ բան է պահպանվել), իսկ բուն քաղաքը սփռվում է նրա հարավային կողմի թեք սարահարթի վրա։ Ինչպես քաղաքը, այնպես էլ ակրոպոլիսը շրջապատված են եղել ամուր պարիսպներով, որոնց մեջ կային դեպի տարբեր կողմեր ուղղված դարպասներ։ Ակրոպոլիսն ու քաղաքը միմյանց հետ կապված էին ոլորապտույտ ներքին ճանապարհով։

Պրիենեի ֆիզիկական մնացորդները դեռևս չեն հայտնաբերվել։ Ենթադրվում է, որ դրանք պետք է լինեն ծածկոցների տակ, իսկ լեռան գագաթը ներկայումս արժեքավոր գյուղատնտեսական տարածք է։ Քաղաքը դարերի ընթացքում փոխվել է՝ որպես նավահանգիստ օգտագործվելու անհրաժեշտությունից ելնելով։ Հունական քաղաքը (հնարավոր է եղել է անհայտ էթնիկ խմբերի բնակավայր, ինչպես Միլետոսը) հիմնվել է հունական հնագույն գաղութային կենտրոն Թեբեի կողմից մոտ մ․թ․ա․ 1000-ական թվականներին։ Մոտ մ․թ․ա․ 700-ական թվականներին մի շարք երկրաշարժերի պատճառով մի քանի կիլոմետրով քաղաքը տեղափոխվել է դեպի նավահանգիստ։

Պրիենեն հատակագծված էր հիպոդամյան սկզբունքով։ Փողոցների ուղղությունը հյուսիսից հարավ էր և արևելքից արևմուտք։ Հյուսիսից հարավ ընկած փողոցները տեղանքի թեքության պատճառով աստիճանաձև էին (սրանում արտահայտվել է հիպոդամյան սկզբունքի բացասական կողմը, որով պարզ է դառնում, թե փողոցների աբստրակտ-երկրաչափական ցանցը ոչ բոլոր դեպքերում, հատկապես ուժեղ ռելիեֆի, նպատակահարմար է կիրառել քաղաքաշինության մեջ)։ Գլխավոր փողոցներն ունեին 7,5 մ, իսկ երկրորդականները՝ 4,5 մ լայնություն։

Պրիենեի հասարակական կենտրոնը՝ Ագորան, գտնվում էր երկու գլխավոր փողոցների հատման տեղում։ Այն իրենից ներկայացնում էր 75,6×46,3 մ չափի մի հրապարակ՝ շրջապատված սյունասրահներով։ Ագորան կազմավորվել էր Ք․ա․ 3-2-րդ դարերում։ Ագորայի շուրջ կառուցված էին ժողովրդական ժողովարանի՝ էկլեսիաստերիոնի, թատրոնի, գիմնասիոնի և այլ հասարակական շենքեր։ Նրանցից ոչ հեռու տեղավորված էին Զևսի սրբատեղին, և Աթենասի տաճարը։

Տարածք

Ք․ա․ չորրորդ դարում Պրիենեն նավահանգիստ էր՝ դեպի Միլետիուսը նայող երկու նավահանգիստներով և Մեյենդրի դելտայի մի քանի ճահիճներով։ Օվկիանոսի և Միկալեի արանքում գյուղատնտեսական ռեսուրսները սահմանափակ էին, չնայած Պրիենեի տարածքը մտնում էր Մեյենդրի հարթավայրի մեջ։ Միկալեն հյուսիսային մասով սահմանակից է եղել Եփեսոսին և Թեբեին։ Պրիենեն եղել փոքր քաղաք-պետություն, որտեղ ապրել է 6000 մարդ։ Բնակչության խտությունը մեկ հեկտարի վրա եղել է 166 մարդ։ Շինությունները իրարից գտնվել են փոքր հեռավորության վրա։

Պատմական աշխարհագրություն

Հնագույն քաղաքներ

Քաղաքը, ըստ ուսումնասիրությունների, Միկալեի լանջերին է կառուցված եղել մ.թ.ա. 4-րդ դարում։ Դա բնօրինակ Պրիենեն չէ, որը եղել է նավահանգստային քաղաք և գտնվել է լեռան և Մեյենդեր գետի միջև։ Այս վայրի համար անխուսափելի բնապահպանական դժվարություններ են առաջացել այն պատճառով, որ գետաձիգը դանդաղել է և արտանետվել Էգեյան ծովի ուղղությամբ։ Նավահանգիստը լցվել է, և բնակչությունը հայտնվել է վնասատու ճահիճներում և ճահճուտներում։ Խնդրի հիմքում ընկած պատճառները նրանք են, որ Մեյենդը հոսում է դանդաղ սահուն ձգվող հովիտի միջոցով՝ստեղծելով քանդված առափնյա ուղի։

Կառավարում

Չնայած իրականում Ք․ա․ 4-րդ դարում Պրիենեում հարստությունն ու արիստոկրատիզմը նույն հարթակի վրա էին գտնվում, բայց իշխողը ժողովրդավարությունն էր։

Քաղաքի ճարտարապետական հուշարձաններ

Աթենասի տաճար

Աթենասի տաճարը Հին Հունական ճարտարապետության նմուշ է։ Կառուցվել է մ․թ․ա․ 4-րդ դարի կեսին ճարտարապետ Պիթեասի նախագծով։ Հանդիսացել է քաղաքի գլխավոր սրբատեղին։ Հոնիական օրդերի Պերիպտերիոս է։ Թերությունները ճշտվել է ըստ Վիտրուվիոսի։

Թատրոն

Թատրոնը գտնվում է տաճարի հյուսիսարևելյան կողմում, կառուցվել է մ․թ․ա․ 4-րդ դարի վերջին։ Սկենեն կառուցվել է մ․թ․ա․ 3-րդ դարում։ Թատերական փոքր շենքերի թվին է պատկանում, այնտեղ տեղավորվել է 5000 մարդ։

Էկլեսիաստերիոն

Էկլեսիաստերիոնը Ժողովարանի շենքն է եղել, որ տեղավորում էր 640 մարդ։ Կառուցվել է մ․թ․ա․ 3-րդ դարի վերջին։ Գտնվում է քաղաքի կենտրոնական մասում։

Հնագիտական պեղումներ և ընթացիկ վիճակ

Ավերակները, որոնք սփռված են հարևան տերրասներում, ուսումնասիրվել են անգլիացի գիտնականների կողմից, իսկ 1765 և 1868 թվականներին բացվել են Բեռլինի թանգարանի առաջ Թեոդոր Վիգենդի կողմից։ Քաղաքը վերականգնվել է նոր տեղում 4-րդ դարում։ Ակրոպոլիսի ստորին փեշերին գտնվում է Դեմետրիայի սրբատեղին։

Տես նաև

  • Հին Հունաստանի ճարտարապետություն
  • Հոնիական օրդեր
Giuseppe Zanotti Luxury Sneakers

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Livius Picture Archive: Priene(չաշխատող հղում)
  • Priene and Miletus İnformation
  • Priene Miletus and Didyma images
  • Many pictures of the ancient city of Priene
  • The Theatre at Priene, The Ancient Theatre Archive. Theatre specifications and virtual reality tour of theatre
  • Herodotus Project: Extensive B+W photo essay of Priene
  • Priene information guide and photos
  • Hellenistic inscriptions of Priene, in English translation
  • Chisholm, Hugh, ed. (1911). «Priene» . Encyclopædia Britannica (անգլերեն) (11th ed.). Cambridge University Press.

Text submitted to CC-BY-SA license. Source: Պրիենե by Wikipedia (Historical)


PEUGEOT 205