Aller au contenu principal





Text submitted to CC-BY-SA license. Source: by Wikipedia (Historical)


Կենի Արկանա


Կենի Արկանա


Կենի Արկանա (ֆր.՝ Keny Arkana, դեկտեմբերի 20, 1982(1982-12-20), Բուլոն Բիյանկուր), ֆրանսիացի ռեփեր արգենտինական ծագումով։

Կենսագրությունն ու կարիերան

Կենի Արկանան ծնվել է 1982 թ․ դեկտեմբերի 20-ին արգենտինական ընտանիքում Ֆրանսիայի Մարսել քաղաքում։ Սկսել է գրել 12 տարեկան հասակում։ 2 տարի անց սկսել է կարդալ սկզբում ընկերների և հանրակացարանում բնակվող հարևանների համար, իսկ քիչ անց Մարսելի տարբեր բեմերում։ 2005 թվականին լույս է տեսել Կենի Արկանայի առաջին ձայնասկավառակը։ Մեծ ճանաչում Կենի Արկանային բերեց 2006 թվականի "Entre ciment et belle étoile" ձայնասկավառակը։ Իր տեքստերի մեջ Կենի Արկանան Քննադատում է պետության վարած քաղաքականությունը և 2004 թվականին նա հիմնել է La Rage du peuple անունը կրող երաժշտական խումբ, որը թարգմանաբար նշանակում է ժողովրդական զայրույթի շարժում։

Սկավառակագրություն

Ստուդիային ալբոմներ

Սոլո

Համագործակցություն

  • 1999: Face cachée de Mars (con Chiraz, compilación Face cachée de Mars).
  • 2002: État Major con Mama Chi et Funkfenec (streetape Guerilla Psychik volumen 2).
  • 2003: Mise À L'Amende (compilación Talents Fâchés).
  • 2004: Les murs de ma ville (compilación OM All-Star).
  • 2005: Tueuse Née (versión alternativa con Kayna Samet, inédito).
  • 2005: Ice Cream Remix (conLe Remède, street-tape, volumen 1).
  • 2005: Jeunesse d'Occident (compilatció Stallag 13 Street Skillz).
  • 2005: Style libre (compilación Rap Performance, disco 2)
  • 2006: Faut batailler (con 100%Casa, compilación Crapstape, volumen 1).
  • 2006: Musique Salvatrice (con Kalash l'afro, compilación Duos de chocs, volumen 2).
  • 2006: Un pavé de plus (Compilation rappeurs français Hostile 2006).
  • 2007: Le Front de la Haine
  • 2007: Face aux Passions (conl'Algérino, compilaciónn Chroniques de Mars, volumen 2).
  • 2007: Je Dois Tout Au Rap (con Mars One)
  • 2007: Libre maintenant (con Ak1)
  • 2007: De Buenos Aires A Kinshasa (con Monsieur R, álbum Le Che, Une braise qui brûle encore según el libro de Olivier Besancenot)
  • 2007: Pourquoi je rappe (un tema de l'Eska crew, con K. Arkana)
  • 2008: Le Temps Passe Et Cours (compilación con Taf 2)
  • 2008: La cause con el grupo La Phaze
  • 2009: Rappel à l'ordre presentando raperos y policías con el Brigadier [COLLECTIVO LES REBEUX DES BOIS]
  • 2009: Appelle moi camarade (Ministère des Affaires Populaires, Les Bronzés font du Chti)
  • 2009: Fruits de la zone featuring TLF sur la mixtape Talents Fachés 4 coins de la France
  • 2009: Appel d'Urgence Révolution Urbaine con Keny Arkana en el álbum l'histoire ne fait que commencer (22 de junio de 2009)
  • 2009: Pas peur du micro (con SMOD)
  • 2009: Tu verras dans nos yeux Mik Delit presenta a Keny Arkana y Soprano.
  • 2009: 13 Soldats Mik Delit presenta a Keny Arkana, Kalash L'Afro y autres.
  • 2009: Un autre monde Casus Belli presenta a Keny Arkana. [Cas de guerre]
  • 2010: C'est pourquoi (presenta a SN, en la compilació Marseille Rap 2010)
  • 2010: Vox Populis Sat L'Artificier presenta a Keny Arkana y RPZ. (Diaspora)

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Պաշտոնական կայք
  • La Rage du peuple official website(չաշխատող հղում)
Giuseppe Zanotti Luxury Sneakers

Text submitted to CC-BY-SA license. Source: Կենի Արկանա by Wikipedia (Historical)


Ռուսական հեղափոխություն


Ռուսական հեղափոխություն


Ռուսական հեղափոխություն, Ռուսական կայսրության տարածքում 1917 թվականի փետրվարին տեղի ունեցած պետական հեղաշրջում, որի հետևանքով տապալվեց ցարական միապետությունը և որից հետո նույն թվականի հոկտեմբերին իշխանությունն անցավ բոլշևիկների ձեռքը․ երկրում հաստատվեց լենինյան ռեժիմ։ Վերջինս, սակայն հանգեցնում է մի շարք բռնությունների․ սկսվում է քաղաքացիական պատերազմ բոլշևիկների, Սպիտակ բանակայինների ինչպես նաև այլ հակառակորդների (Կանաչ բանակայիններ և այլն) միջև։ Հակամարտությունների պատճառով երկրում առաջացավ տնտեսական ճգնաժամ և սով, որը շարունակվեց ամբողջ պատերազմի ընթացքում։ Պատերազմն ավարտվեց բոլշևիկների հաղթանակով։ Նախկին Ռուսական կայսրության տարածքի մեծամասնության վրա կազմավորվեց ԽՍՀՄ-ը Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն։

Ռուսական հեղափոխությունը 20-րդ դարի կարևորագույն իրադարձություններից է, որին հանգամանալից անդրադարձել են ֆրանսիացի գրողներ Ժյուլ Ռոմենը «Մեծ պայծառությունը Արևելքում» և Ֆրանսուա Ֆյուրեն «Հոկտեմբերյան համընդհանուր հմայքը», ովքեր ասում են, որ Ռուսական հեղափոխությունը պատմության ամենաուսումնասիրված և քննարկված էջերից մեկն է։

Այս իրադարձությունները պատմության մեջ առաջացրին շատ հարցեր, որոնք մինչ այժմ չեն ստացել իրենց լիարժեք պատախանները։ Պատմաբանները դեռ մտորումների մեջ են, թե արդյոք «փետրվարյան հեղափոխությունը» ծնեց «հոկտեմբերյան հեղափոխություն» կամ հոկտեմբերյան իրադարձություններն ինչպես կոչել հեղափոխություն, հեղաշրջում թե այդ երկուսի համակցությունը։ Բացի այդ ինչը հանգեցրեց երկրում քաղաքացիական պատերազմի, բռնությունների, համաճարակի ու սովի, ինչպես նաև Խորհրդային բռնապետության առաջացմանը։ Պատմաբանների մոտ լիարժեք չի ձևավորվել նաև որոշակի հարցերի պատասխաններ կապված Ստալինիզմյան բռնապետության հաստատման հետ։

Ռուսական կայսրությունը մինչ հեղափոխությունը

1917 թվականից առաջ Ռուսական կայսրությունը ավտորիտար միապետություն էր։ 1861 թվականին Ռուսական կայսր Ալեքսանդր II գահակալման տարիներին հին ֆեոդալական ռեժիմը արդեն իսկ տվեց իր առաջին ճեղքերը։

20-րդ դարի սկզբին Ռուսական կայսրությունը հայտնի դարձավ իր արդյունաբերությամբ։ Միաժամանակ մշակութային բնագավառում ևս տեղի ունեցավ առաջընթաց։ Սակայն այս ամենը չբարելավեց երկրի վիճակը։ Արդյունաբերությունը ծաղկում էր, աշխատուժը կենտրոնանում էր հիմնականում խոշոր քաղաքներում, փոխարենը աղքատների վիճակը գնալով ավելի էր վատանում։ Փաստորեն, երկրի բարգավաճումը չունեցավ իր դրական ազդեցությունը բնակչության շրջանակում։

Կայսրությունում տնտեսությունը շարունակում էր մնալ ամենահին ճյուղը։ Արդյունաբերվող արտադրանքի արժեքը 1913 թվականին 2․5 անգամ ավելի ցածր էր քան Ֆրանսիայում, 6 անգամ պակաս քան Գերմանիայում և 14 անգամ պակաս քան ԱՄՆ-ում։ Գյուղատնտեսական եկամուտը շարունակում էր մնալ ցածր, տրանսպորտի պակասը խաթարում էր տնտեսության արդիականացման ցանկացած փորձ։ ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով ավելի ցածր էր, քան Հունգարիայում, Իսպանիայում և ԱՄՆ-ում։ Երկրում գերակշռում էր արտասահմանյան կապիտալը, ում պատկանում էր Կայսրության բաժնետոմսերի գրեթե կեսը։ Երկրում արդյունաբերությունը էլ ավելի զարգացնելու համար աղքատ գղուղացիներից կազմավորվեցին նոր աշխատանքային խմբեր։

Ռուսական կայսրության բնակչության մեծամասնությունը կազմում էին գյուղացիները (բնակչության 85 %)։ Մինչ գյուղացիներից ոմանք հարստացան և ձևավորեցին գյուղական բուրժուազիա, գյուղացիների մյուս մասը ստեղծեց գյուղական պրոլետարիատ, որտեղ էլ ծնվեցին հեղափոխական գաղափարներ։ Նույնիսկ 1905 թվականից հետո Պետդումայի պատգամավորները նշեցին, որ շատ գյուղերում մահճակալների առկայությունը համարվում է հարստության նշան։

Մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգը 1905 և 1917 թվականների հեղափոխությունների ժամանակ

Ռուսական կայսրությունում գնալով լայն տարածում ստացան մարքսիստական գաղափարները և հեղափոխական այլ գաղափարախոսություններ։ 19-ից 20-րդ դարերի ընթացքում բնակչության բոլոր խմբերի անդամները (ուսանողներ կամ աշխատողներ, գյուղացիներ կամ ազնվականներ) փորձել են տապալել միապետությունը, սակայն վերջիններս չեն ունեցել հաջողություններն և նրանց հակամիապետական քաղաքականությունը որակավորվել է որպես ահաբեկչություն։ Շատ հեղափոխականներ բանտարկվեցին կամ տեղահանվեցին, իսկ մյուսները կարողացան փախչել և միանալ աքսորյալներին:Այս տեսանկյունից 1917 թվականի հեղափոխությունն ամենաերկարատևն ու հաջողվածն է։ Այն կարելի է ասել անհրաժեշտ ռեֆորմացիա էր, որի իրականացմանը չկարողացան խանգարել ոչ մի քաղաքական միավորում։

Ռուսական կայսրությունում 1905 թվականի առաջին հեղափոխությունը սկսվեց ռուս-ճապոնական պատերազմում ռուսների պարտությունից հետո։ 1905 թվականի հունվարի 22-ին բնակչության մի մասը կայսր Նիկոլայ II տեսնելու համար կազմակերպեց ցույց, որը ավարտվեց վերջիններիս հալածանքով։ Այդ օրը Սանկտ Պետերբուրգում հիշատակվում է որպես «Կարմիր կիրակի»։ Դա ռուս ժողովրդի կողմից պետական մակարդակով իրենց կայսրից ազատվելու առաջին փորձն էր։

1917 թվականի փետրվարյան հեղափոխությունը

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ռուսական կայսրության հետագա պարտությունները փետրվարյան հեղափոխության պատճառներից մեկն են։ Հակամարտությունների հենց սկզբից Արևելյան ճակատում, որոշակի նախնական հաջողություններից հետո բանակը ծանր կորուստներ կրեց (հատկապես Արեւելյան Պրուսիան)։ Գործարանները բավականաչափ արդյունավետ չէին, երկաթուղային ցանցը արդյունավետ և անկատար չէր, բանակի սպառազինությունը կեղտոտ էր, իսկ սննդի մատակարարումը լավ կազմակերպված չէր։ Հակամարտությունների ընթացքում զոհվեցին շուրջ 1,700,000 մարդ իսկ 5,950,000 էլ վիրավորվեցին, որի պատճառով ընկավ բանակի մարտական ոգին։ Խայտառակ պարտության պատճառներից մեկը՝ սպաների անկարողությունն էր։ Բացի այդ զինվորները կռվի ժամանակ օգտագործում էին այնպիսի տրամաչափի փամփուշտներ, որոնք չէին համապատասխանում իրենց հրացաններին։

Երկրի վիճակը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ

Առաջին համաշխարհային պատերազմի հետևանքով երկրում բռնկվում է մեծ ճգնաժամ․ երկրում տիրում էր սով, համաճարակ իսկ ապրանքները չէին բավականացնում բնակչությանը։ Ռուսական տնտեսությունը, որը պատերազմից առաջ Եվրոպայում ամենաբարձր աճի ցուցանիշն էր գրանցել, պատերազմի պատճառով կտրվեց Եվրոպական շուկայից։ Այս ամենը հաշվի առնելով՝ Ռուսաստանի խորհրդարանի պալատը (Դուման), որը բաղկացած էր լիբերալ և առաջադեմ կուսակցություններից, նախազգուշացնում է կայսր Նիկոլայ II Ռուսական կայսրությանը սպասող սպառնալիքի մասին և առաջարկում ստեղծել նոր սահմանադրական կառավարություն, որով քիչ թե շատ կկայունանար երկիրը։ Բայց կայսրը մերժում է Դումայի առաջարկը։ Անտեղյակ լինելով կռվի ճակատում կատարվող դեպքերից, կայսրը կարծում էր, որ իր մենիշխանությամբ կկարողանար հարթել իրավիճակը։

1915-1916 թվականներին ստեղծվում են տարբեր կոմիտեներ, որոնք իրենց ձեռքն են վերցնում այսպես ասված երկրի վերահսկողությունը։ Այս միությունները շուտով ձեռք են բերում լայն լիազորություններ։

Հեղափոխություն իրականացնելու համար 1917 թվականի փետրվարը բավական հարմար էր՝ ցուրտ ձմեռ, սննդի պակաս, պատերազմյան հոգնածություն։ Ամեն ինչ սկսվեց փետրվար ամսվա սկզբին մայրաքաղաք Պետրոգրադում (նոր անվանումը Սանկտ-Պետերբուրգ)։ Երկրում սկսվեցին համատարած գործադուլներ։ Փետրվարի 23-ին՝ (նոր օրացույցով մարտի 8-ին) կանանց միջազգային օրը, Պետրոգրադի կանայք կազմակերպեցին ցույց, որտեղ ներկայացրին իրենց պահանջները (խոսքը հիմնականում վերաբերում է հացի պահանջարկին)։ Նրանց են միացան նաև արդյունաբերական ձեռնարկությունների աշխատողները։ Թեև առաջին օրն արդեն բախումներ տեղի ունեցան բնակչության և զինյալ ուժերի միջև, բայց դրանից տուժողեր չեղան։

Հաջորդ օրերի ընթացքում գործադուլը դառնում է համատարած ամբողջ Պետրոգրադի տարածքում, որի հետևանքով մայրաքաղաքում լարվածությունը էլ ավելի է սրվում։ Մայրաքաղաքի բնակչությունը համակարծիքի էր, նրանք հավաքվել էին մեկ գաղափարի շուրջ և ամեն ուր հնչեցնում էին իրենց կարևորագույն պահանջները․ «Վերջ պատերազմին», «Վերջ միապետությանը»։ Այս անգամ զինվորականների հետ բախումները երկու կողմերում էլ տվեցին շատ զոհեր։ Շուտով բողոքի ակցիաներ սկսվեցին զինվորների շրջանակում։ Այս իրադարձություններից երեք օր հետո կայսրը մոբիլիզացնում է կայսերական զորքերը, որպեսզի ճնշի ապստամբությունը։ Սակայն զինվորները հրաժարվում են սպանել անզեն բնակչությանը։ Գիշերը զորքերի մի մասը միանում է ապստամբական ճամբարին։ Կայսրը անճարությունից այլևս միջոցներ չունենալով՝ լուծարում է Դուման և նշանակում ժամանակավոր հանձնաժողով։

Կայսերական ամբողջ զորքը միանում է ապստամբներին և դրանով նրանց խմբավորումը ձեռք է բերում մեծ ուժ կայսեր նկատմամբ։ Դա հեղափոխության հաղթանակն էր։ Ճնշման տակ հայտնված Նիկոլայ II 1917 թվականի մարտի 2-ին հրաժարվում է գահից (Գրիգորյան օրացույցով 1917 թվականի մարտի 15)։ «Նա կայսրությունից հեռանում է, որպես հեծելազորի հրամանատար» »։ Կայսեր եղբայրը՝ Մեծ իշխան Միխայիլ II Ռոմանովը հենց սկզբից էլ հրաժարվում է գահից։ Սա կայսերական միապետության ավարտն էր և առաջին խորհրդարանական ընտրությունների սկիզբը։ Հեղափոխության ժամանակ մահացան ավելի քան 100 մարդ, շատերը վիրավորվեցին։ Սակայն դա չէր խանգարում մարդկանց ոգևորությանը, որոնք համախմբված տապալելով միապետական կարգերը՝ ձգտում էին հասնել լիարժեք ազատության։

Ժամանակավոր կառավարությունը

Կայսեր գահզրկմանը հաջորդող օրերը ավելի խառն էին և շփոթված։ Ժամանակավոր կառավարությունները արագորեն միմյանց հաջորդում էին, հեղափոխությունը խորանում էր, իսկ աշխատողներն ու գյուղացիները շարունակում էին մնալ դժգոհ։ Սովետական հանրաճանաչ կամավորների ելույթները, սկզբում չէին համարձակվում դեմ դուրս գալ ժամանակավոր կառավարությանը, չնայած նրան, որ երկրում իրավիճակը չէր կարգավորվում։

Բոլշևիկյան փոքրիկ կուսակցությունը ֆինանսավորում էր ստանում Գերմանիայից, որպեսզի ղեկավարի հեղափոխությունը և փակի ռուսական ճակատը։ Սրանով Վլադիմիր Իլյիչ Լենինը դառնում է բնակչության ձգտումների իրականացնողը։ Այս ընթացքում տարբեր հեղափոխական կուսակցությունների մեջ սուր մրցակցություն էր երկրի ղեկը իրենց ձեռքը վերցնելու համար։

«Աշխարհի ամենաազատ երկիրը»

Միապետության անկումը դիտվում էր որպես աննախադեպ ազատություն։ Այն ժողովրդի մոտ առաջացրեց խանդավառություն։ Հասարակության բոլոր շերտերը հպարտանում էին իրենց հաղթանակով։ Ժամանակավոր կառավարությունը անդադար կազմակերպում էր հանդիպումներ բնակչության հետ, լսում նրանց հուզող հարցերը։ Ամեն շաբաթ տասնյակ հազարավոր նամակներ, միջնորդություններ էին հասնում ժամանակավոր կառավարությանը, Պետրոգրադի խորհրդարանական մարմիններին ժողովրդի պահանջներով և դժգոհություններով։

Ինչը ստիպեց Վլադիմիր Լենինին խոսել Ռուսաստանի մասին որպես «Աշխարհի ամենազատ երկիր»։ Այս առիթով ֆրանսիավի գրող Մարկ Ֆեռոն գրում է․ «Մոսկվայում աշխատողները ստիպեցին իրենց ղեկավարին ուսումնասիրել իրենց իրավունքները, Օդեսայում ուսանողները թելադրեցին իրենց դասախոսներին քաղաքակրթությունների պատմության նոր ծրագիր, Պետրոգրադում սկսնակ դերասանները փոխարինեցին թատրոնի տնօրենին և իրենք իրենց համար ընտրեցին ներկայացման սցենար, բանակում զինվորները հրավիրեցին գահակալին ներկա գտնվել իրենց մարզումներին։ Սրանք այնպիսի իրադարձություններ են, որով աշխարհը գլխիվայր շուռ է գալիս»։

Հույսով և առատաձեռնությամբ լցված այս առաջին շաբաթները շատ բռնի չէին ինչպես քաղաքներում, այնպես էլ գյուղերում։ Շատ որոշումներ, որոնք արվել էին նախկին կայսեր կողմից իր աշխատակիցների հանդեպ՝ (ովքեր պարզապես տնային կալանքի տակ էին) չեղարկվեցին։ Նրանց շնորհվեց ազատություն, իսկ շատերը ուղակի լքեցին երկիրը։ Ժամանակավոր կառավարությունը արգելեց մահապատիժը, կալանավորներին ազատ արձակեց, արտաքսյալներին վերադարձրեց երկիր։ Երկրում հայտարարվում է մամուլի, խղճի, խոսքի ազատություն։ Կանանց ևս տրվում է ընտրության իրավունք։ Պետական հակասեմիտիզմը անհետանում է։ Ուղղափառ եկեղեցին, որը Պետրոս Մեծի ժամանակ այսպես ասված գտնվում էր պահքի տակ, կարող էր ազատորեն հանդիպել խորհրդին։ 1917 թվականին պատրիարքությունը վերականգնվեց։ Զինված ուժերում Պետրոգրադի խորհրդարանի թիվ մեկ կանոնը հետևյալն էր՝ խստիվ արգելվեց սպաների նվաստացուցիչ սպառնալիքը և զինվորներին ևս տրվեց խոսքի իրավունք։

Վերջապես, ամենակարևոր փոփոխությունը կատարվեց հասարակության շրջանակում, խոսքը վերաբերվում է գյուղացիներին, քաղաքացիներին, զինվորներին։ Մի քանի շաբաթների ընթացքում ողջ երկիրը հավաքված էր մեկ գաղափարախոսության շուրջ։ Սակայն Ժամանակավոր կառավարություը ներքին ցանկություն էր հետապնդում իրականացնել ինքնավար իշխանություն, ապահովել ու ընդլայնել փետրվարյան հեղափոխության նվաճումները և բացառել հակառակ հեղափոխության տարբերակները։

Ժամանակավոր կառավարությունը և Խորհրդարանը

Դումայի կողմից ընտրված ժամանակավոր կառավարությունը ղեկավարում էր նախկին կայսերական սպա, հարուստ հողատեր Միխայիլ Ռոձյանկոն:Այսպիսով, նույնիսկ եթե մենք խոսում ենք աշխատողների և զինվորների հեղափոխության մասին այնուամենայնիվ կառավարությունը գտնվում էր քաղաքական գործիչների ղեկավարած Ժամանակավոր կառավարության ձեռքում, հիմնականում կադետների (Սահմանադրական դեմոկրատական կուսակցություն)։ Այս շրջանում մեծ թափ հավաքեց Կոմունիստական կուսակցությունը։ Նրանց գաղափարները տարածվեցին ոչ միայն քաղաքներում այլ նաև գյուղերում։ Մայրաքաղաքում նրանք հեղափոխության մասին հայտարարություններ էին տարածում։ Հենց այս շրջանում էլ կառավարման համակարգից բացառվեցին շատ հայտնի մարդիկ, ովքեր կարևոր դիրք էին զբաղեցնում կայսերության ժամանակ։ Կոմունիստական կուսակցությունը սկզբում այնպիսի մի խմբավորում էր, որտեղ բնակչությունը ուներ խոսքի ազատ իրավունք։

Պետրոգրադի Կոմունիստական կուսակցությունը խոստանում էր երկրում ապահովել ժողովրդավարություն, հավասար հողի բաժանում և ութ ժամյա աշխատանքային օր։ Սակայն այս ծրագիրը դուր չէր գալիս նոր հարստացած գյուղական մասային, ովքեր իրենց ձեռքում էին կենտրոնացրել գյուղական շրջանի գրեթե բոլոր հողերը։

Կոմունիստական կուսակցությունը որպես հեղափոխական կուսակցությունների առաջնորդ հավատում էր, որ միայն համընդհանուր ընտրական իրավունքի միջոցով ի վերջո կբարեկարգվի երկրի վիճակ։ Համընդհանուր ժողովը պետք է որոշում կայացներ հողի բաշխման վերաբերյալ։ Բայց քանի որ պատերազմը դեռ շարունակվում էր իսկ ռազմական ճակատում առկա էին միլիոնավոր ընտրողներ՝ ընտրությունները ձգձգվում էին։ Սպասվող բարեփոխումների ավարտը մշտապես հետաձգվում էր, հետևաբար բնակչությանը դեռևս վտանգ էր սպառնում։

Կոմունիստական կուսակցությունը Պետրոգրադի խորհրդում գերակշիռ դիրք էր բռնել սոցիալիստների, մենշևիկների և Էսեռների նկատմամբ։ Բոլշևիկները, չնայած իրենց անվանը կազմում էին փոքրամասնություն։ Կարճ ժամանակահատվածում Կոմունիստական կուսակցությունը ստանում է Պետրոգրադի ժամանակավոր կառավարության աջակցությունը և առաջադրում առավել արմատական փոփոխություններ։ Ժամանակավոր կառավարությունը և Պետրոգրադի խորհուրդը որոշում են ընտրել նոր փոխնախագահ Ալեքսանդր Կերենսկուն։

Գրեթե բոլոր հեղափոխականները, հատկապես մարքսիստական դպրոցում վերապատրաստվածները, կարծում էին, որ պրոլետարական հեղափոխությունը վաղաժամ է, և դրանով երկիրը կունենա տնտեսական հետընթաց։ Նրանց աչքում Ռուսաստանը միայն հասունացել էր բուրժուական հեղափոխության համար, իսկ պրոլետարիատը անփորձ էր և ռիսկային։ Մարքսիստական վերլուծությունը իրենից ենթադրում էր միայն բուրժուական հեղափոխություն, ինչպիսին տեղի էր ունեցել 1789 թվականին ֆրանսիական հեղափոխության ժամանակ : Կոմունիստական կուսակցությունը համաձայնում էր «բուրժուական հեղափոխության» գաղափարի հետ, սակայն իրականում հող էր նախապատրաստում սոցիալիզմի իրականացման համար։ Հեղափոխական կուսակցությունները, փաստորեն, ևս չէին շտապում բավարարել ժողովրդի պահանջները։

Կրկնվող ճգնաժամեր

Ապրիլյան օրերը

Չնայած ռուս բնակչությունը արդեն հոգնել էր պատերազմից և երկրում տիրող իրավիճակից, այնուամենայնիվ կառավարությունը բացառում էր Ռուսաստանի պատերազմից դուրս գալու փաստը։ Ապրիլին տեղի ունեցավ գաղտնի ժողով, որտեղ Ժամանակավոր կառավարությունը և խորհրդի անդամները եկան այն եզրահանգման, որ պայմանագրերի չարաշահումը և պատերազմը շուտով կառաջացնեն զինվորների և բնակչության բարկությունը։ Կառավարության դեմ ցույցերը առաջացնում են հեղափոխության առաջին իսկական զինված բախումները և ստիպում արտգործնախարարին՝ պատմաբան, կադետ Պավել Միլյուկովին տալ հրաժարական։

Նույն թվականին Ռուսաստան վերադառնալուց կարճ ժամանակ անց Վլադիմիր Լենինը հրապարակեց իր ապրիլյան թեզիսները։ Վերջիններիս համաձայն կապիտալիզմը մտել է անկման փուլ, իսկ ազգային բուրժուազիան այլևս չէր կարող որևէ դերակատարում ունենալ երկրի համար։ Նա կարծում էր, որ միայն հեղափոխության շարունակությունը կարող է դադարեցնել պատերազմը և ապահովել փետրվարյան հեղափոխության նվաճումները։ Լենինը հրաժարվում է Ժամանակավոր կառավարությանը աջացություն ցուցաբերել․ նրա առաջնային նպատակն էր բնակչությանն ապահովել հավասարաչափ իրավունքներով։ Նա գտնում էր, որ անհրաժեշտ է կատարել հողի հավասար բաժանում գյուղացիների միջև, ապահովել վերահսկողություն գործարաններում, որպեսզի աշխատանքային գրաֆիկը չանցնի ութ ժամից։ Սրանով նախատեսվում էր անմիջապես անցում կատարել դեպի Սոցիալիստական հանրապետություն։

Լենինյան թեզիսները սկզբում լայն արձագանք չստացան, սակայն շուտով, այն ունեցավ մեծ տարածում, անգամ հրատարակվեց այդ ժամանակի ամենաօրակարգային թերթերից մեկում՝ «Պրավդայում»։ Իոսիֆ Ստալինն ու Վյաչեսլավ Մոլոտովն անգամ հրապարակային հայտարարեցին, որ կաշխատեն ու կաջակցեն Լենինին երկիրը կայունության հասցնելու համար։ Տնտեսության անկումն ու շարունակական պատերազմները ավելացնում էին Վլադիմիր Լենինին հետևողների թիվը։ Արդեն հունիսի սկզբին բոլշևիկները մեծամասնություն էին կազմում Պետրոգրադի խորհրդում։

Հուլիսյան օրերը

1917 թվականի առաջին ամիսների ընթացքում կայսեր անկարողությունը և սպաների անփորձ լինելը երկիրը կանգնեցրին մեծ ճգնաժամի առաջ։ «Հեղափոխական դավաճանություն»։ Շատերը ակնկալում էին, որ վերջապես կհասնեն այնպիսի մի ապստամբության, ինչպիսիք էին Գերմանիայում Հակոբյան և Ֆրանսիայում 1792 թվականի ապստամբությունները։ Ռուսաստանում Ռազմական նախարար Ալեքսանդր Կերենսկին գլխավորեց միապետության դեմ այդ ազգային հեղափոխությունը։

Հուլիսի սկզբին պատերազմում «Կերենսկու ռազմական ձախողումը» առաջացրեց համընդհանուր հիասթափություն։ Զինվորները հրաժարվեցին դուրս գալ ռազմաճակատ։ Սրա հետևանքով բանակի թիվը կրճատվում է, թիկունքում առաջանում են բողոքները, Կերենսկու հեղինակությունը ընկնում է։ Հուլիսի 3-ից 4-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաք Պետրոգրադում տեղակայված զորքը վերջնականապես հաժարվեց մեկնել ռազմաճակատ։ Սակայն, բոլշևիկները, որոնք մեծամասնություն էին կազմում Պետրոգրադում, դեռևս դեմ էին կոտորածներին։ Նրանք կարծում էին, որ դեռ պահը չի հասունացել ժամանակավոր կառավարությանը տապալելու համար։

Կոռնիլովյան ապստամբությունը

Կոռնիլովյան ապստամբությունը ռազմական հեղաշրջման ձախողված փորձ էր 1917 թվականի օգոստոսին Ռուսաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար գեներալ Լավր Կոռնիլովի ղեկավարությամբ՝ ընդդեմ Ալեքսանդր Կերենսկու ղեկավարած Ռուսաստանի ժամանակավոր կառավարության։ Նա նպատակ էր հետապնդում վերջինիս իշխանությունից զրկել և երկրում ռազմական դիկտատուրա մտցնել։

Ալեքսանդր Կերենսկին բանակի գլխավոր հրամանատար է նշանակում գեներալ Կոռնիլովին։ Բանակը պատերազմների պատճառով փլուզման շեմին էր, ուստի նոր հրամանատարը պետք է ամեն բան աներ դա կանխելու համար։ Նախևառաջ Կոռնիլովը ցանկանում էր, որ պատերազմի ժամանակ անկախ Ժամանակավոր կառավարության հրամաններից չտուժի Ռուսաստանի հեղինակությունը։

Գործարաններում և բանակում Ժամանակավոր կառավարության դեմ հեղափոխության վտանգը գնալով ձևավորվում էր։ Այն միությունները, որոնցում բոլշևիկները մեծամասնություն էին կազմում, կազմակերպվում էին զանգվածային գործադուլներ։ Լարվածությունը աստիճանաբար աճում էր։ Օգոստոսի 20-ին Կադետական կուսակցության առաջնորդ Պավել Միլյուկովը ասում էր. «Արդյոք կարդարացվի սովի հալածանքները կամ բոլշևիկյան գործողությունները, որոնք ամեն կերպ նպաստում էին երկրի տարանջատմանը».:

Հեղաշրջման հիմնական հարվածող ուժը լինելու էր գեներալ Ալեքսեյ Կրիմովի 3-րդ հեծյալ կորպուսը։ Օգոստոսի 25-ին Կոռնիլովը զորքերը շարժեց Պետրոգրադի վրա և պահանջեց ժամանակավոր կառավարության հրաժարականը։ Կերենսկին Կոռնիլովին հայտարարեց խռովարար և ազատեց նրան գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնից։ Բոլշևիկները համալրեցին Կարմիր բանակայինների կազմը ավելի քան 15 հազար զինյալներով։ Ապստամբության դեմ դուրս եկան նաև Պետրոգրադի, Մոսկվայի բանվորները, Բալթիական նավատորմի նավաստիները։

Օգոստոսի 30-ին կոռնիլովականների առաջխաղացումը ամենուրեք կանգնեցվեց։ Կրիմովը ինքնասպան եղավ։ Ձերբակալվեցին գեներալ Կոռնիլովը և ուրիշներ։ Օգոստոսի 31-ին պաշտոնապես հայտարարվեց Կոռնիլովի մահվան մասին։

Հոկտեմբերյան Հեղափոխությունը

Ապստամբություն

Բոլշևիկյան խորհրդի նիստում կապված Հեղափոխության հետ առաջացել էին տարաձայնություններ՝ մի մասը գտնում էր, որ դեռ պահը չի հասունացել հեղափոխություն իրականացնեու համար, իսկ մյուս մասը Լենինի և Լև Տրոցկու գլխավորությամբ գտնում էր, հակառակը, որ ճիշտ ժամանակն է կազմակերպել զինված խռովություն իշխանությունը Ժամանակավոր կառավարության ձեռքից վերցնելու համար:Վերջիններիս ձայնը գերազանցեց և ի վերջո եկան համաձայնության իշխանափոխության վերաբերյալ, որը նախատեսվում էր կազմակերպել հոկտեմբերի 25-ին։

Պետրոգրադի խորհրդում ձևավորվեց հեղափոխական ռազմական հանձնաժողով Տրոցկու ղեկավարությամբ։ Այն բաղկացած է զինված գյուղացիներից, զինվորներից եւ նավաստիներից։ Նա հավաստիացնում էր քաղաքը գրավելու համար կատարված են բոլոր ռազմավարական հաշվարկները։

Ապստամբությունը սկսվեց 1917 թվականի հոկտեմբերի 24-ի գիշերվանից (նոյեմբերի 6 ժամանակակից օրացույցով) մինչև հոկտեմբերի 25-ը (նոյեմբերի 7 ժամանակակից օրացույցով)։ Իրադարձությունները տեղի ունեցան գրեթե առանց արյունահեղության։ Կարմիր բանակայինների գլխավորությամբ բոլշևիկները մինչև Ձմեռային պալատի վրա հարձակվելը գրեթե առանց դիմադրության գրավեցի քաղաքի կամուրջները, երկաթուղային կայանները։ Պաշտոնական տվյալներով այս դեպքերի մասին անգամ ֆիլմեր են նկարահանվել, որոնք ներկայացնում են իրադարձությունները հերոսական տեսանկյունից։ Ապստամբության ժամանակ եղան միայն հինգ մահացածներ և մի քանի վիրավորներ։

Հոկտեմբերի 25-ին, Տրոցկին պաշտոնապես հայտարարեց Ժամանակավոր կառավարության լուծարումը։ Նոր խորհրդարանի բացման ժամանակ ներկա էին 562 պատվիրակներ, որոնցում 382-ը բոլշևիկներ էին իսկ 70-ը ձախ Էսէռներ։

Սակայն որոշ պատվիրակներ համարում էին, որ Լենինն ու Բոլշևիկյան կուսակցությունը իշխանությունը վերցրել են անօրինական, և մոտ հիսուն հոգի լքեցին դահլիճը։ Աջակողմյան հեղափոխական սոցիալիստներ եւ մենշևիկները հաջորդ օրը ստեղծեցին «Հայրենիքի և հեղափոխության փրկության կոմիտե»։ Վերջինիս մասին Լև Տրոցկին ասել է. «Պետք է ուշադիր լինել այն հանգամանքի վրա, որ մենշևիկների և սոցիալիստ-հեղափոխականների հեռացումը դավաճանություն է նոր կազմավորվելիք կառավարության հանդեպ» »։ Հաջորդ օրը հաստատվում է Ժողովրդական խորհրդի սահմանադրությունը, որը բաղկացած էր բացառապես բոլշևիկներից։ Հաջորդ օրը Լենինը հրապարակայնորեն ելույթ ունեցավ, որտեղ ասաց․ «Մենք բոլորին հրավիրել էինք մասնակցելու նոր կառավարության աշխատանքներին, սակայն մենշևիկները որոշեցին հեռանալ և դա մեր մեղքը չէ»։

Giuseppe Zanotti Luxury Sneakers

Նոր կառավարությունը

Նոր կառավարության գալուց անմիջապես հետո մի քանի ժամվա ընթացքում ընդունվեցին մի շարք որոշումներ ու փոփոխություններ կատարվեցին կառավարման համակարգում։ Իր առաջին ելույթի ժամանակ Լենինն ասել էր. «Ժամանակն է, որ մենք անցում կատարենք դեպի սոցիալիստական համակարգ»։ Առաջնահերթ Լենինը խոստացել էր բանակցություններ սկսել ռազմատենչ երկրների հետ, որով կապահովեր «ժողովրդավարական խաղաղություն»։

Հաջորդ կարևոր քայլը հողատարածքի վերաբաշխումն էր գյուղացիների միջև։ 1920 թվականին գյուղատնտեսության Ժողովրդական կոմիսարիատի պաշտոնական տվյալների համաձայն գյուղացիները ստացել էին 23,27 միլիոն հա հողատարածք, բացի այդ ազատվել էին վարձավճարից մինչեւ 700 մլն ռուբլի։ Իսկ բոլշևիկները վերացրել էին գյուղացիների հողային բանկային պարտքը, որը հասել է 1,4 միլիարդ ռուբլի։

Քննարկվեցին և ընդունվեցին մի շարք օրենքներ կապված մահապատժի վերացման, բանկերի ազգայնացման (դեկտեմբերի 14), աշխատողների նկատմամբ վերահսկողության սահմանման հետ։ Սահմանվեց աշխատանքային ութ ժամյա օր, վերացվեցին եկեղեցու արտոնությունները /եկեղեցին այլևս չէր միջամտելու պետական գործերին/, վերընտրվեց Գրիգորյան օրացույցը։

Հոկտեմբերյան հեղաշրջում թե՞ հեղափոխություն

Խոսելով Հոկտեմբերյան իրադարձությունների մասին շատ մեկնաբաններ մինչ այժմ հավաստիացնում են, որ Հոկտեմբերյան հեղափոխությունն իրականում եղել է որոշակի և կազմակերպված փոքրամասնության կողմից կատարված հեղաշրջում, որի նպատակն է եղել ամբողջ իշխանությունը կենտրոնացնել բոլշևիկների ձեռքին։ Ֆրանսիական սոցիալիստական «Մարդկություն» թերթը անդրադառնալով այս դեպքերին գրում է. ««Ռուսական հեղաշրջման» համար հող են նախապատրաստել Լենիննն ու «մաքսիմալիստները»»։

Պատմաբան Ալեսանդրո Մոնգիլին նշում է, որ հետագա տարիներին բոլշևիկներն անգամ չէին ամաչում միմյանց հետ խոսել հոկտեմբերյան «հեղափոխության» (հեղաշրջում) մասին։ Իր ինքնակենսագրության մեջ Տրոցկին օգտագործել է «ապստամբություն», «իշխանության նվաճում» և «հեղաշրջում» բառերը։ Հոկտեմբերյան հեղաշրջման մասին հիշատակություններ են պահվում նաև գերմանացի կոմունիստ Ռոզա Լյուքեմբուրգի հուշերում։

Մարկ Ֆերոն կարծում էր, որ 1917 թվականի հեղափոխությունը փոքրամասնության կողմից ժողովրադավարության հասնելու կատարյալ փորձ էր, երբ զինյալներն անցան բնակչության կողմը և համատեղ պայքարեցին իշխանափոխության համար։ Շուտով ընտրվեցին նաև Խորհրդային պետության ապագա ղեկավարները՝ Լենինը, Տրոցկին, Կամենևը, Զինովևը։ Հեղափոխության հաղթանակից հետո նրանց առաջին քայլը «բուրժուազիայի» բացառումն էր երկրի հետագա պատմությունից։ Մյուս կողմից, չի կարելի հերքել, որ ապստամբության մասնակիցները համոզված էին, որ իշխանությունը անցնելու է խորհրդային իշխանություններին։ Բայց նրանք անգամ չէին պատկերացնում, որ բոլշևիկները ևս ուզում էին հասնել միանձնյա ղեկավարության։

Ֆրանսիացի պատմաբան Նիկոլաս Վերտը Հոկտեմբերյան հեղափոխության մասին գրում էր. «Հոկտեմբերյան հեղափոխությունը ոչ այն ինչ էր քան իրադարձությունների պատահականություն, որի արդյունքում երիկիրը շեղվեց իր բնականոն կյանքից։ Արդյունքում տուժվեց ռուս բնակչությունը։ Սակայն այս իրադարձությունները ռուս պատմաբանները վերագրում են բոլշևիկներին, ովքեր միտումնավոր գործողություններ կազմակերպեցին ժողովրդավարության հասնելու համար։ 1917 թ. հոկտեմբերի հեղափոխությունը համարվում էր երկու շարժումների միաժամանակյա կոնվերգենցիա։ Այդ շարժումներից յուրաքանչյուրն ուներ իր ժամանակը, ներքին դինամիկան, կոնկրետ ձգտումները։ 1917 թվականի վերջերին բոլշևիկների վարած քաղաքականությունը և նրանց գործողությունները համընկնում էին ռուս բնակչության ձգտումներին»։

Բոլշևիկյան ռեժիմի սկիզբը

Լենինը և Տրոցկին Պետրոգրադում վերցնելով իշխանությունը մտադրություն ունեին կառուցել սոցիալական կարգեր ոչ միայն Ռուսաստանի տարածքում, այլ նաև նրա տարածքներից դուրս։ Նույն ժամանակահատվածում սկսեցին հեղափոխություններ Եվրոպայում։

Մեկ տարի անց հեղափոխությունների ալիքը տարածվում է Գերմանիայում (1918-1919 թթ. Գերմանիայի հեղափոխությունը) և Հունգարիայում, որտեղ Բելա Կունի գլխավորությամբ Խորհրդային հանրապետություն է ծնվում 133 օրվա ընթացքում։ Հարևան Ֆինլանդիայում հեղափոխությունը պարտվեց 1918 թ. մարտին գերմանացիների օգնությամբ կազմակերպված քաղաքացիական պատերազմի պատճառով։ Այս իրադարձությունները պատմության մեջ մտան «Սպիտակ ահաբեկչություն» անվամբ, որի ժամանակ սպանվեց ավելի քան 35 հազար մարդ։

1919 թվականի հունվարին գերմանական Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը դիմել էր կառավարությանը ` ճնշելու հեղափոխությունը։ Սպանվեցին հեղափոխության առաջնորդ Կարլ Լիբկնեխտը եւ Ռոզա Լյուքսեմբուրգը։ 1919-1920 թվականներին ապստամբություններ սկսվեցին Իտալիայում։ Նույն ժամանակաշրջանում ցույցեր և գործադուլներ սկսվեցին ԱՄՆ-ում և Ֆրանսիայում, որոնք չվերաճեցին հեղափոխության։ Հեղափոխությունների ալիքը շուտով ավարտվեց և բոլշևիկյան իշխանությունը մնաց մեկուսացված։

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Ռուսական հեղափոխություն by Wikipedia (Historical)






Text submitted to CC-BY-SA license. Source: by Wikipedia (Historical)






Text submitted to CC-BY-SA license. Source: by Wikipedia (Historical)






Text submitted to CC-BY-SA license. Source: by Wikipedia (Historical)


Կլիշիի ուղեկալը


Կլիշիի ուղեկալը


«Կլիշիի ուղեկալը» (ֆր.՝ La Barrière de Clichy) կամ «Կլիշիի ուղեկալը։ Փարիզի պաշտպանությունը, 1814 թվականի մարտի 30» (ֆր.՝ La Barrière de Clichy. Défense de Paris, le 30 mars 1814), ֆրանսիացի նկարիչ Օրաս Վերնեի նկարը՝ ստեղծված 1820 թվականին։

Վերնեի ստեղծագործությունները, որ հայտնի են պատմական թեմաներով այլաբանական նկարներով և կտավներով, մեծ պահանջարկ ունեն ֆրանսիական ընտրախավի շրջանում։ 1820 թվականին նկարիչը նկարի պատվեր է ստացել Կլոդ Օդիոյից՝ Նապոլեոն Բոնապարտի պալատական ակնավաճառից։ Նա, ինչպես և Վերնեն, ակտիվ մասնակցություն է ունեցել Կլիշիի ուղեկալի պաշտպանության գործում (ներկայիս Կլիշիի հրապարակի տեղում), որը 1814 թվականին՝ 6-րդ կոալիցիայի բանակից Փարիզի գրավման ժամանակ ղեկավարում էր մարշալ Մոնսեյը։ Նկարում պատկերված է դրվագ Կլիշիի պաշտպանությունից, երբ մարշալ Մոնսեյը գնդապետ Օդիոյին հրաման է տալիս չթույլատրել Մոնմարտրի գրավումը ռուսական զորքերի կողմից։ Կտավի կենտրոնական խմբի շուրջը՝ ռմբակոծության ծխի մեջ կորած կառույցների և Կլիշիի ուղեկալի շենքի մոտ, կանգնած և պառկած են վիրավոր զինվորներ, հեռվում մարտնչում են կամավոր բոնապարտականները, իսկ նրանց մոտ նստած է ծծկեր երեխան գրկին փախստական գեղջկուհին։ Իր հակաբոնապարտիստական բովանդակության պատճառով նկարը 1822 թվականին չի թույլատրվել Փարիզյան սալոնում, որից հետո Վերնեն մասնավոր ցուցադրություն է կազմակերպել իր ստուդիայում, որտեղ և ցուցադրել է այս կտավը։ Նկարը քննադատների կողմից դրականորեն է գնահատվել հիմնականում իր ռեալիզմի շնորհիվ, քանի որ նկարիչն ինքն ականատես է եղել իր կողմից պատկերված իրադարձություններին։ Կտավը եղել է Օդիոյի սեփականությունը, այնուհետև նա այն նվիրել է Պերերի պալատին, որտեղից նկարը տարվել է Լյուքսեմբուրգի թանգարան, այնուհետև՝ Լուվր, որտեղ էլ գտնվում է ներկայումս։

Ստեղծման պատմություն

Պատմական թեմաներով այլաբանական նկարներով ու կտավներով հայտնի Օրաս Վերնեն՝ Կլոդ Ժոզեֆ Վերնեի ծոռը և Կառլ Վերնեի որդին, սիրված նկարիչ է եղել ինչպես ընդդիմության, այնպես էլ իր հովանավորի՝ Օռլեանի հերցոգ, ապագա թագավոր Լուի Ֆիլիպ I-ի կողմից։ Որպես բոնապարտիստ և ամբողջ հոգով հայրենասեր՝ Վերնեն իր բազմաթիվ աշխատանքներում ցայտունորեն արտահայտել է նապոլեոնյան դարաշրջանը։ Բուրբոնների վերականգնումից հետո՝ 1820 թվականին, նկարչին 1814 թվականի մարտի 30-ին 6-րդ կոալիցիայի բանակից Փարիզի կարճատև գրավման թեմայով նկար է պատվիրել անձամբ Կլոդ Օդիոն՝ ի հիշատակ կայսրության այդ փառավոր և վերջին օրերի։ Նա կայսերական պալատի և հենց Նապոլեոնի ակնագործն էր, 1814 թվականին եղել է Ազգային գվարդիայի գնդապետ և, ինչպես Վերնեն, ակտիվորեն մասնակցել է Կլիշիի ուղեկալի պաշտպանությանը։ Հենց Կլիշիի պաշտպանությանը մասնակցելու համար նկարիչը դարձել է Պատվավոր Լեգեոնի շքանշանի ասպետ։ Այսպես, համաձայն Ֆրանսիայի ազգային թանգարանի արխիվից ստացված գրության, «[Փարիզի Ազգային գվարդիայի] 2-րդ գնդի 3-րդ գումարտակի սու-լեյտենանտ, նռնակաձիգ Օրաս Վերնեն առավոտից մինչև երեկո խիզախորեն մարտնչել է»։

Ռեստավրացիայի առաջին տարիներին Վերնեի ստուդիան դարձել է Բուրբոնների իշխանությանը բացահայտ դեմ կանգնած նկարիչների և վետերանների հանդիպման վայր։ Վերնեն մեծ պահանջարկ ուներ և ճանաչված էր այդ դարաշրջանի ֆրանսիական բոլոր վարչակարգերի կողմից։ Այսպես, Շառլ Բուրբոնի օրոք նա իր «Ժյուլ II-ը ղեկավարում է Վատիկանի աշխատանքները» ֆրեսկոյով նկարազարդել է Լուվրի սրահներից մեկի առաստաղը, իսկ արդեն Հուլիսյան միապետության օրոք նա պաշտոնական բազմաթիվ պատվերներ է ստացել Վերսալում Ֆրանսիայի պատմության թանգարանի համար։ «Կլիշիի ուղեկալը» կտավը, որը հայտնի է նաև որպես «Կլիշիի ուղեկալը։ Փարիզի պաշտպանությունը, 1814 թվականի մարտի 30», նկարվել է 1820 թվականին և դարձել է ֆրանսիական պատմության խոշոր ճակատամարտերի հիշատակին Վերնեի կողմից ստեղծված կտավների շարքի մասը, որոնց թվում են «Լաս-Նավաս-դե-Տոլոսայի ճակատամարտը» (1817, Վերսալ), «Ժեմապեի ճակատամարտը» (1821, Լոնդոնի ազգային պատկերասրահ), «Մոնմիրալի ճակատամարտը» (1822, Լոնդոնի ազգային պատկերասրահ), «Հանաուի ճակատամարտը» (1824, Լոնդոնի ազգային պատկերասրահ), «Վալմիի ճակատամարտը» (1826, Լոնդոնի ազգային պատկերասրահ) կտավները։

Համատեքստ

Վեցերորդ կոալիցիան, որ կազմված էր Անգլիայից, Ավստրիայից, Պրուսիայից, Ռուսաստանից և Շվեդիայից, 1813 թվականի հոկտեմբերի 19-ին վճռական հաղթանակ է տարել Լայպցիգի մոտ։ 1814 թվականի հունվարին կոալիցիոն 800-հազարանոց բանակը Շառլ Բուրբոնի և հերցոգ Լյուդովիկի աջակցությամբ հարձակման է անցել Փարիզի կողմից, համաձայն ճարտարապետ Պիեռ-Ֆրանսուա Ֆոնտենի խոսքերի՝ շարժվել են «մայրաքաղաք ինչպես հեղեղ»։ Այդ նկատի առնելով՝ Նապոլեոնն ստիպված է եղել մարտական գործեղությունները տեղափոխել ֆրանսիական տարածք, մասնավորապես Փարիզից հյուսիս-արևելք։ Մի շարք հաղթանակներից հետո դաշնակիցները մտել են մայրաքաղաք, որը պաշտպանում էին միայն 10-հազարանոց հրացաններով, ինչպես նաև նիզակներով զինված քսանհազարանոց կայազորը և 12-հազարանոց ազգային գվարդիան։ Հունվարի 11-ին Ազգային գվարդիայի հրամանատար Մոնսեյը նշանակվել է մայրաքաղաքի պաշտպանության պատասխանտու ուղեկալներում, որոնք կառուցել էին գյուղացիները և պաշտպանական մեծ նշանակություն չունեին։ Կլիշիի ուղեկալի պաշտպանական ցցապատնեշներում տեղավորել էին հրակնատներ, իսկ արվարձանները շրջապատել էին բարիկադներով։ Մարտի 27-28-ին դաշնակիցները դիրքավորվել էին Պանտենում, Բոնդիում և Սեն-դենի շրջանում, իսկ մարտի 30-ի առավոտյան անցել են հարձակման։ Մարշալ Մոնսեյը ղեկավարել է Կլիշիի ուղեկալում ռուսական զորքերի դեմ մղվող ռազմական գործողությունները՝ գլխավորելով բավականին խայտաբղետ ռազմական խմբավորում՝ կազմված հազարից ավելի բոնապարտիստներից, կամավորներից, բուրժուաներից, հաշմանդամ զինվորներից և ճարտարագիտական ու անասնաբուժական դպրոցների երիտասարդ ուսանողներից, որոնք անփորձ էին, բայց հաջող և քաջաբար դիմադրում էին։ Նույն առավոտյան կորցնելով ֆրանսիական դիրքերը Պանտենում, Բելվիլում, Ռոմենվիլում և Բյուտ-Շոմոնում՝ հանգեցրին Փարիզի կապիտուլացիային, որը մարտի 30-ի լույս 31-ի գիշերը ստորագրել է մարշալ Մարմոնը։ Մարտի 31-ի կեսօրին դաշնակիցները Սեն-Մարտենի դարպասներով մտել են Փարիզ։

Կոմպոզիցիա

Կտավի վրա նկարված է յուղաներկով, չափերն են՝ 0,98 × 1,31 մ : Ստորագրություն՝ «Horace Vernet, 1820»:

Գվարդիականների խայտաբղետ ամբոխի հրամանատար ավագ մարշալ Մոնսեյը շարժման մեջ պատկերված է նկարի հենց կենտրոնում՝ ձիու վրա։ Ձեռքը մեկնելով առաջ և ցույց տալով կտավի աջ անկյունում մեջքով կանգնած գվարդիականներին՝ Մոնսեյը գնդապետ Օդիոյին հրաման է տալիս կանխել ռուսների կողմից Մոնմարտրի գրավումը։ Կտավի առաջին պլանում դիտողը կարող է տեսնել Կլիշիի ուղեկալի պաշտպանությունից բավականին հուզիչ պահեր՝ լի իրական պահերով և բարիկադային մարտերի մթնոլորտի մանրամասնություններով։ Սնդուկի վրա տեղավորվել է վառ հագուստով գյուղացի կինն իր համեստ ունեցվածքով, առօրյա կյանքի իրերով՝ տնային սպասք, վերմակ և ներքնակ։ Որպես շփոթության, հուսահատության և պարտության խորհրդանիշ՝ նա ձեռքին պահել է փոքր երեխային՝ նրա գլուխը սեղմելով սրտին և կերակրում է կրծքով։ Անտուն մնացած կինն անհանգստանում է և, կարծես, սպասում է ամուսնուն, որ մարտի է գնացել։ Նախքան պաշտպանությունը Փարիզի մերձակայքի աղքատ բնակիչները, փախչելով կոալիցիոն զորքերի հարձակումներից, արագ մեկնել էին մայրաքաղաք՝ հույս ունենալով այնտեղ գտնել ապահով ապաստարան և փրկել իրենց ունեցվածքի որոշ մնացորդները։ Այդ փախստական գյուղացիների կերպարը Վերնեն կրկին պատկերել է 1826 թվականին նկարված «Էպիզոդ 1814 թվականի Ֆրանսիայի պատերազմից» կտավում (Պատվո լեգեոնի կալիֆորնիական պալատ)։

Կնոջ աջ կողմում՝ ցանկապատի մոտ, գետնին նստած են արիաբար մարտնչած երկու երիտասարդ ուսանող-գվարդիական, որոնց դեմքերը լի են տառապանքով. նրանցից մեկը վիրավոր է ձեռքից, ինչն ավելի է ընդգծում պատահածի ողբերգականությունը (այդ կերպարի նախապատրաստական էսքիզը պահպանվում է Փարիզի Կարնավալե թանգարանում)։ Ձախում պատկերված է լանսերը, որը վերադառնալիս առաջնորդել է վիրավոր զինվորներին։ Նրանցից մեկի գլուխն է վիրակապված, իսկ մյուսի՝ կոտրված ձեռքը։ Նկարին անընդհատ շարժման տարր է հաղորդում այն հանգամանքը, որ լանսերի մարմինն ուղղված է դեպի ընկերները, իսկ գլուխը դարձած է դեպի մարտի կողմը, որտեղ, ըստ քննադատների ենթադրության, «անփորձ զինվորագրվածները թնդանոթի առաջին իսկ կրակոցով սպանել են նրա ձին»։ Այս խմբից ձախ երևում է առեղծվածային պատկեր՝ վիրակապված դեմքով, սաղավարտով և սպիտակ վերարկուով կիրասիր, որ նստած է ձիու վրա։ Այդ կերպարը հետագայում կրկնել է Վերնեի ընկերը՝ Թեոդոր Ժերիկոն, 1822 թվականին նկարված յուղաներկով իր էտյուդում (Դիժոնի գեղեցիկ արվեստների թանգարան)։

Նկարի գործողությունները ծավալվել են Կլիշիի ուղեկալի տաղավարի սյունասրահ ֆոնին, սյունասրահը 1790 թվականին նախագծել էր ճարտարապետ Կլոդ-Նիկոլա Լեդուն, իսկ կառուցվել է 1860 թվականին։ Հենց մարշալի առջևում կտավը ցցապատնեշի փայտե դարպասներով կիսվածէ երկու մասի։ Հետին պլանը, որ պատկերված է ավելի համաչափ և մուգ գույներով, զբաղեցված է թնդանոթաձգության ծխում կորած գվարդիականններով, իսկ հեռվում նշմարվում է «Հայր Լատյուիլի մոտ» կաբարե-ռեստորանը՝ մարշալ Մոնսեյի շտաբ-բնակարանը, որը հետագայում հայտնի է դարձել Էդուարդ Մանեի նկարով։ Հատկանշական է այն փաստը, որ պաշտպանության օրերին հայր Լատյուիլն իր նկուղները բացել էր զինվորների համար և նրանց ստիպել. «Խմեք իմ ընկերներ, խմեք անվճար։ Կազակներին մի թողեք իմ գինուց և ոչ մի շիշ»:

Կտավի կենտրոնական խումբն առաջացնում է կոմպոզիցիոն եռանկյուն, որի սուր ծայրն ուղղված է ներքև և գագաթները ձևավորում են շևոլեժերները, սրով Օդիոն և հրացաններով գվարդիականները, եռանկյունը կրկնվում է հրապարակի լամպերի ձգված լարերով։ Կոմպոզիցիոն ևս մեկ եռանկյուն է կազմվել հաշմանդամ, փախստական ու վիրավոր գվարդիականների կերպարներով և կրկնվում է հետևի պլանի կաբարեի շինության եռանկյուն տանիքում։ Նկարիչը գնդապետին պատկերել է նկարի պատվիրատուի՝ Օդիոյի գծերով, միևնույն ժամանակ փարիզեցի իրական, բայց պաշտպանության անանուն հերոսները նույնքան կարևոր են, որքան հայտնի մարշալ Մոնսեյը։ Զինվորների մեջ կարելի է տեսնել Վերնեին՝ գզգզված մազերով և նռնակաձիգի համազգեստով, սրընթաց շարժվող գվարդիականների խմբում, որոնք թնդանոթը տանում են պաշտպանության տարածք։ Նաև նկատելի են Էմմանուել Դյուպատի (հետևի պլանում գլխավորում է թնդանոթով գվարդիականներին), Նիկոլա-Տուսեն Շառլեի (պատկերված է նկարի աջ կողմում և ատրճանակով), Ալեքսանդր դե Լաբորդի (մարշալ Մոնսեյից ձախ) և Ամադեյ Ժոբերի (Լաբորդից ձախ) կերպարները։ Նկարում պատկերված մարդկանց մի քանիսի անունները պահպանվել են, սակայն նկարում նրանց տեղը որոշել անհնարավոր է. նրանք են Աուստեռլիցի ճակատամարտին մասնակցելու համար պատվո խաչով պարգևատրված Կաստերը, հին զինվոր Բերտանը, կապիտան Ամաբլ Ժիրարդենը, մարշալ Մոնսեյի որդին։

Զինվորների ճշտորեն պատկերված հարաբերություններն ու դեմքերի արտահայտությունները փայլում են արևի տակ և իրենց անմիասեռ տոնով խլացնում սառը գույները, չնայած նրանք ունեն միապաղաղ արտաքին տեսք՝ կապույտ համազգեստ կարմիր ուսադիրներով։ Կոմպոզիցիան ճշգրիտ է և իրական, այն իր մեջ համատեղում է կամավորների քաջությունն ու հուսահատությունը, նվիրվածությունը, հերոսությունն ու հայրենասիրությունը, նրանց վերջին վեհանձն ու համարձակ ջանքերը իրենց քաղաքի պաշտպանության համար։ Լինելով նեոկլասիկ ոճի՝ նկարն ընդհանրապես իդեալականցված չէ. զուրկ է Գրոյի դարակազմիկ մարտական տեսարաններից, բայց նկարված է Ժերիկոյի նման, գունագեղ կոմպոզիցիայով լիովին նման չէ Դելակրուային, բայց իր իրատեսությամբ մոտ է Դելարոշի նկարներին։

Ճակատագիր

1822 թվականին նկարը մերժվել է Փարիզյան սալոնի ժյուրիի կողմից քաղաքական բովանդակության պատճառով, հնարավոր է նկարչի՝ բոնապարտիստների նկատմամբ ունեցած համակրանքի պատճառով։ Ինչպես հայտնի է թագավորական թանգարանի տնօրեն Օգյուստ դե Ֆորբենի և նրա անմիջական վերադաս, թագավորական արքունիքի նախարար մարքիզ դե Լորիստոնի նամակագրություններիից, առաջինը բազմիցս արտահայտել է իր մտահոգությունը Վերնեի կողմից իր նկարներում եռագույն դրոշներ և աստղանշաններ (հեղափոխական դարաշրջանի հայտնի նշան) պատկերելու առթիվ։ Այնուամենայնիվ Վերնեն ինքն է կազմակերպել մասնավոր ցուցադրություն իր անձնական ստուդիայում, որտեղ մայիսի 7-ից մինչև հունիսի 11-ը ցուցադրել է իր ավելի քան 40 կտավները, այդ թվում նաև «Կլիշիի ուղեկալը»։ Գրաքննությունը միայն ավելացրել է նկարչի կտավների համբավը, և գրեթե ամբողջ Փարիզը շտապում էր գնալ նրա աշխատանքները տեսնելու, իսկ ցուցահանդեսը դարձել էր քաղաքական կարևորության իրադարձություն ու լայնորեն լուսաբանվում էր մամուլում։

Այսպես, Շառլ Բոդլերը գրել է, որ իր մարտանկարներով «պ. Օրաս Վերնեն նման է նկարող զինվորի։ […] Սա նկարչի հենց բացարձակ հակադրությունն է»։ Թեոֆիլ Գոթիեն իր հերթին նշել է, որ «Կլիշիի ուղեկալը կմնա նկարչի լավագույն նկարներից մեկը։ Կոմպոզիցիան նշանակալի է, պարզ և ճշմարտանման»։ Արման Դայոն կոմպոզիցիան նկարագրել է որպես «միաժամանակ զուսպ և դրամատիկ»։ Անրի Դելաբորդն ուշադրություն է դարձրել մանրամասն մշակվածությանն ու Վերնեին բնորոշ գեղատեսիլ նկարին՝ նշելով, որ «ամեն ինչ լավ է նկարված, տեխնիկան էլեգանտ է, առանց ցուցամոլության»։ Սակայն Ստենդալն ափսոսանք է հայտնել, որ Վերնեն չի օգտագործել լույսի ու ստվերի սուր հակադրություն, ինչի հետևանքով նկարում բացակայում է զգացմունքը։ Շառլ Բլանն ընդգծել է գույների սառնությունը, ճնշվածությունը և անփայլությունը՝ դա բացատրելով նրանով, որ այդ տխուր օրը «Ֆրանսիան կորցրել է իր պատիվը»։ Շառլ Բյոլեն ենթադրել է, որ Վերնեն իր նկարով հաղորդել է այն «տպավորությունները, որոնք ինքն է զգացել» և «մեզ ցույց է տվել այն, ինչ ինքն է տեսել»։ Ընդ որում, Օգյուստ Ժալը հատուկ առանձնացրել է երեխայի հետի կնոջ կերպարը, որը դիտողին երևում է ամուսնուն սպասելիս՝ որպես «հուզիչ, կարելի է ասել, ռոմանտիկ էպիզոդ»։ Քննադատները համարում էին, որ գեղջկուհու կողքին կանգնած այծը Փարիզի ոգու և անմահ հոգու մարմնացումն է, իսկ միևնույն ժամանակ մյուսները նրանում տեսել են խաբված և դավաճանաբար անձնատուր եղած քաղաքի այլաբանական կերպարը։

Շնորհիվ իր ռեալիզմի և կենդանի կոմպոզիցիայի՝ նկարը մեծ հաջողություն էր վայելում հասարակության մեջ։ Լայն շրջանառություն են ստացել նաև վիմատպությունները։ Դրանք հնարավորություն էին տալիս ժողովրդական զանգվածների, այդ թվում նաև նապոլեոնյան պատերազմների վետերանների շրջանում տարածել բոնապարտիստական այնպիսի նկարներ, ինչպիսին էր «Կլիշիի ուղեկալը»։

1835 թվականին Օդիոն նկարը նվիրել է Պերերի պալատին։ 1837 թվականին այն ներառվել է Լյուքսեմբուրգի թանգարանի հավաքածուի մեջ, իսկ 1874 թվականին ընդունվել է Լուվրի հավաքածու։ Ներկայումս նկարը ցուցադրվում է Լուվրի երկրորդ հարկի Սյուլիի թևի 61-րդ սրահում։ Հեղինակային կրկնօրինակը պահվում է Բեռլինում՝ Գերմանիայի պատմության թանգարանում։

Ծանոթագրություններ

Giuseppe Zanotti Luxury Sneakers

Գրականություն

  • Étienne de Jouy, Antoine Jay Salon d'Horace Vernet: analyse historique et pittoresque des quarante-cinq tableaux exposés chez lui en 1822. — Paris: Ponthieu, 1822. — 180 с.(ֆր.)
  • Augustin Jal Lártiste et le philosophe: entretiens critiques sur le Salon de 1824. — Paris: Ponthieu, Librarie, 1824. — 473 с.(ֆր.)
  • Jean Duchesne Musée de peinture et de sculpture, ou Recueil des principaux tableaux, statues et bas-reliefs des collections publiques et particulières de l'Europe. — Paris: Audot, 1831. — Vol. XII. — 503 с.(ֆր.)(անգլ.)
  • Frédéric Villot Notice des peintures, sculptures, gravures et lithographies de l'école moderne de France, exposées dans les Galeries du Musée impérial du Luxembourg. — Paris: Imprimeur des Musées impéraux, 1853. — 68 с.(ֆր.)
  • Théophile Gautier Les beaux-arts en Europe, 1855. — Paris: Michel Lévy frères, 1856. — 320 с.(ֆր.)
  • Théophile Silvestre Histoire des artistes vivants: Etudes d'après nature. — Paris: E. Blanchard, Èditeur, 1857. — 52 с.(ֆր.)
  • M. Beulé Eloge de M. Horace Vernet. — Paris: Didier et Cie, 1863. — 32 с.(ֆր.)
  • Alfred Delvau Histoire anecdotique des barrières de Paris. — Paris: E. Dentu, Èditeur, 1865. — 317 с.(ֆր.)
  • Henri Delaborde Mélanges sur l'art contemporain. — Paris: Ve. Jules Renouard, 1866. — 481 с.(ֆր.)
  • Charles Baudelaire Curiosités esthétiques. — Paris: Michel Lévy frères, 1868. — Т. II. — 440 с.(ֆր.)
  • Notice supplémentaire des tableaux exposés dans les galeries du Musée National du Louvre et non décrits dans les trois catalogues des diverses Ecoles de peinture. — Paris: Musée du Louvre (Ch. de Mourgues Frères), 1878. — 60 с.(ֆր.)
  • Charles Blanc Les trois Vernet: Joseph—Carle—Horace. — Paris: Henri Laurens, Èditeur, 1898. — 178 с. — (Une Famille d'artistes).(ֆր.)
  • Armand Dayot Les Vernet: Joseph, Carle, Horace. — Paris: Armand Magnier, Èditeur, 1898. — 239 с.(ֆր.)
  • Художественное собрание князей Юсуповых / Под редакцией Адриана Прахова. — Санкт-Петербург: Издание Императорского Общества поощрения Художеств, 1907. — Т. VII. — 273 с. — (Художественные сокровища России).(ռուս.)
  • Geraldine Norman Nineteenth-century Painters and Painting: A Dictionary. — University of California Press, 1977. — 240 с. — ISBN 9780520033283(անգլ.)
  • Robert Gildea Children of the Revolution: The French, 1799-1914. — Harvard University Press, 2008. — 540 с. — ISBN 9780674032095(անգլ.)
  • Martin Meisel Realizations: Narrative, Pictorial, and Theatrical Arts in Nineteenth-Century England. — Princeton University Press, 2014. — 494 с. — (Princeton Legacy Library). — ISBN 9781400856091(անգլ.)
  • Бринцева А. А. Картина Ораса Верне «Оборона заставы Клиши» в контексте формирования стиля juste-millieu // Бородино и освободительные походы русской армии 1813–1814 годов: Материалы Международной научной конференции, 3–6 сентября 2014 г. / Сост. А.В. Горбунов. — Бородино: Бородинский военно-исторический музей-заповедник, 2015. — С. 571—576. — 616 с. — ISBN 9785904363130(ռուս.)
  • Daniel Harkett, Katie Hornstein Horace Vernet and the Thresholds of Nineteenth-Century Visual Culture. — Dartmouth College Press, 2017. — 280 с. — (Interfaces: Studies in Visual Culture). — ISBN 9781512600438(անգլ.)

Արտաքին հղումներ

  • «Կլիշիի ուղեկալը». Լուվր. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 28-ին.

Text submitted to CC-BY-SA license. Source: Կլիշիի ուղեկալը by Wikipedia (Historical)


Ռանդա Կասիս


Ռանդա Կասիս


Ռանդա Կասիս (արաբ. رندة قسيس, հոկտեմբերի 8, 1970(1970-10-08), Դամասկոս, Սիրիա), ֆրանկո-սիրիացի քաղաքական գործիչ և սիրիական ընդդիմության առաջատար ներկայացուցիչ։ Սիրիական ընդդիմության Աստանայի հենահարթակի նախագահն ու տարակարծիք հասարակության շարժման հիմնադիրն է։

Կենսագրություն

Մինչև 2012 թվականի օգոստոսը Ռանդա Կասիսը նաև Սիրիայի ազգային խորհրդի անդամ էր։ Նա Սիրիայի աշխարհիկ և ժողովրդավարական ուժերի կոալիցիայի նախկին նախագահն էր և ներկայումս գտնվում է Սիրիայի ազգային խորհրդում։ Սիրիական աշխարհիկ և ժողովրդավարական ուժերի կոալիցիան՝ աշխարհիկ և ժողովրդավարական սիրիական ընդդիմության կորիզը, ստեղծվել է տասներկու մուսուլմանական, քրիստոնեական, արաբական և քրդական կուսակցությունների միավորման հետևանքով, որոնք սիրիական փոքրամասնություններին կոչ են արել աջակցել Բաշար ալ-Ասադի կառավարության դեմ պայքարին։

Ռանդա Կասիսը նաև մարդաբան և լրագրող է։ Նա հրատարակել է մի գիրք «Աստվածերի դամբարան» վերնագրով, որը պատմում է կրոնների, դրանց ծագման և գործունեության մասին։ 2011 թվականի մարտի 15-ին՝ Սիրիայում քաղաքացիական պատերազմի սկսվելուց ի վեր, Ռանդա Կասիսը դարձել է առաջատար մեկնաբան՝ լուսաբանելով սիրիական հակամարտությունը և «Արաբական գարնան» այլ հետևանքները, մերձավոր արևելյան տարածաշրջանի ապագան։

2015 թվականին՝ Ղազախստանի նախագահի հետ համաձայնեցնելուց հետո, Ռանդա Կասիսը նախաձեռնել է Աստանայի քաղաքական ծրագրի գործարկման գործընթացը՝ սիրիական ընդդիմությանը միավորելու նպատակով։ Ծրագրի շրջանակներում բանակցությունների առաջին փուլի կարգավորիչ է դարձել Ղազախստանի դեսպան Բաղդադ Ամրեևը, իսկ նիստի բացմանը ելույթ է ունեցել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Էռլանդ Իդրիսովը։ Երկրորդ փուլում, որպես կարգավորիչ հանդես է եկել կենտրոնի քաղաքական և արտաքին գործերի նախագահ Ֆաբիեն Բաուսարը։

2016 թվականին Մոսկվայի և Աստանայի խմբերի դրոշների ներքո Ռանդա Կասիսը մասնակցել Է Ժնևի խաղաղ բանակցություններին։ Նա նաև Սիրիայի աշխարհիկ և ժողովրդավարական ընդդիմադիր պատվիրակության Քադրի Ջամիլի համանախագահն է։ Ընդդիմության մյուս անդամների կողմից նա քննադատության է ենթարկվել Բաշար ալ-Ասադի հետ համագործակցությամբ քաղաքական ռեժիմի փոփոխություն քարոզելու և քաղաքացիական պատերազմին ռուսական միջամտությանն աջակցելու համար։

2018 թվականի հունվարին Կասիսը Սոչիում սիրիական ազգային երկխոսության Կոնգրեսի ընդդիմության առաջատար ներկայացուցչի պաշտոնակատարն էր'։

Մատենագիտություն

  • Склепы богов, Ранда Кассис, Издания E-Kutub, 2013 (EN)
  • Le Chaos Syrien, printemps arabes и minorités face à l’islamisme, Ранда Кассис и Александр дель Валье, Издания Dhow, 2014 (FR)'
  • Comprendre le chaos syrien, des revolution arabes au jihad mondial, L’Artilleur, coll. Эссе Тукана, 2016 (FR)
  • La Syrie и Le Retour de la Russie, Издания Syrtes, 2018 (FR)

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Ռանդա Կասիս by Wikipedia (Historical)






Text submitted to CC-BY-SA license. Source: by Wikipedia (Historical)






Text submitted to CC-BY-SA license. Source: by Wikipedia (Historical)


ghbass