Aller au contenu principal

Սողոմոն Թեհլիրյանի հուշարձան (Մարսել)


Սողոմոն Թեհլիրյանի հուշարձան (Մարսել)


Սողոմոն Թեհլիրյանի հուշարձան (ֆր.՝ Monument à Soghomon Tehlirian), Ֆրանսիայի Մարսել քաղաքում տեղադրված «Նեմեսիս» գործողության մասնակից, հայ վրիժառու, Հայոց ցեղասպանության վերապրած Սողոմոն Թեհլիրյանի հուշարձանը։

Հուշարձանի բացում

2017 թվականին Մարսելի հրապարակներից մեկը պաշտոնապես անվանվել է հայ վրիժառու, «Նեմեսիս» գործողության մասնակից Սողոմոն Թեհլիրիյանի անունով։ 2024 թվականի մարտի 15-ին Մարսելի հայաբնակ Պոմոն թաղամասի Լուի Պաստյորի անունը կրող «Պաստյոր» հրապարակում, հայ Առաքելական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց մի քանի քայլ հեռավորության վրա հանդիսավորությամբ տեղի է ունեցել հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառման ժամանակ ֆրանսահայ երեխաները կատարել են Թեհլիրիանի վրեժխնդրության գործողությանը՝ հայերի դեմ իրականացված ցեղասպանության կազմակերպիչներից մեկի Թալեաթ փաշայի սպանությանը նվիրված Բարսեղ Կանաչյանի «Գինի լից» երգը։ Պարզված պաստառներից մեկի վրա գրված է եղել՝ «Թեհլիրյան արդարադատ»։

Հուշարձանի բացմանը արարողությանը ներկա են եղել մոտ մոտ երկու հարյուր հոգի, բարձրաստիճան պաշտոնյաներ, խորհրդարանականներ, Մարսելում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Արա Մկրտչյանը, ինչպես նաև CCAF Sud-ի երեք համանախագահներ՝ Ավրո Բրունան, Ժուլիեն Հարությունյանը, Ազադ Բալալասը, ինչպես նաև ազգային CCAF- ի համանախագահ Մուրադ Փափազյանը։

Հուշարձանի գաղափարի հեղինակը հայազգի Օհան Հեքիմյանն է եղել, որն էլ առաջարկել է Մարսելի 6-րդ և 8-դ շրջանների ղեկավար Իվ Մորենին։

Բացման արարողությանը Բոմոնի հայկական եկեղեցու ծխական խորհրդի անունից Ռոբերտ սարկավագ Տեր Բարսեղյանը ողջունել է հանրությանը ընթերցել աստվածաշնչյան տեքստեր՝ ի հիշատակ Սողոմոն Թեհլիրյանի։

Հուշարձան

Հուշարձանը Լանսի սպիտակ քարից կիսանդրի է, որի հեղինակն է քանդակագործ Րաֆֆի Թումանյանը։

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Սողոմոն Թեհլիրյանի հուշարձան (Մարսել) by Wikipedia (Historical)


Langue des articles



Quelques articles à proximité