Aller au contenu principal

Ռատգերսի համալսարան


Ռատգերսի համալսարան


Ռատգերսի համալսարան (Ռուտգերսի համալսարան, անգլ.՝ Rutgers University (Rutgers, The State University of New Jersey)), ԱՄՆ պետական հետազոտական համալսարան, Նյու Ջերսիի բարձրագույն կրթական հաստատություն։

Հիմնադրվել է 1766 թվականին, այն երկրում 8-րդ հնագույն համալսարանն է և Միացյալ Նահանգների անկախությունից առաջ հաստատված 9 գաղութային քոլեջներից մեկը։ Սկզբնականում պետական հետազոտական համալսարան էր, որտեղ կիրառվում էր միասնական, աշխարհիկ կրթություն։ Վիլյամի և Մարիի քոլեջի հետ միասին, Ռատգերսի համալսարանը այն 2 գաղութային բուհերից մեկն է, որոնք դարձել են պետական բուհեր։

1945 թվականին կարգավիճակի փոփոխությամբ պաշտոնական անվանումը փոխվեց՝ «Նյու Ջերսիի համալսարան»։ Համալսարանի չորս կամպուսները  համապատասխանաբար գտնվում են Նոր Բրունսվիկում, Նյուարկում և Կամդենում։ Նյուարկի համալսարանը 1946 թվականին միացավ Ռուտգերսի հետ։ Կանդենի կամպուսը հիմնադրվել է 1950 թվականին Հարավային Ջերսիի քոլեջի բազայի վրա։

2011 թվականին Ռատգերսի համալսարանը hամաշխարհային Times-ի վարկանիշում զբաղեցրել է 81-րդ տեղը և Համաշխարհային համալսարանների ակադեմիական վարկանիշում՝ 59-րդ տեղը։

Համալսարանն առաջարկում է 100  մասնագիտություննր բակալավրի աստիճանով, 100՝ մագիստրոսի և 80 դոկտորական ծրագեր։ Համալսարանը ունի 175 գիտական ամբիոն, 29 դպրոց և  և քոլեջ, որոնցից 16-ում իրականացվում է հետբուհական մասնագիտական կրթություն։

Տես նաև

  • Լիվինգսթոնի քոլեջ

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Ռատգերսի համալսարան by Wikipedia (Historical)


Langue des articles



INVESTIGATION

Quelques articles à proximité