Aller au contenu principal

Նյու Բրանսուիք (Նյու Ջերսի)


Նյու Բրանսուիք (Նյու Ջերսի)


Նյու Բրանսուիք (անգլ.՝ New Brunswick), քաղաք ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Միդլսեքսի շրջանում։

Քաղաքը տեղակայված է Northeast Corridor երկաթուղային գծում, որը սպասարկում է Հյուսիս-արևելյան մետրոպոլիսը, Մանհեթենից 43 կմ դեպի հարավ-արևմուտք, Ռարիտան գետի հարավային ափին։

Բնակչությունը, համաձայն ԱՄՆ մարդահամարի բյուրոյի 2010 թվականի տվյալների, կազմել է 55 181 մարդ։ Ներառված է Նյու Յորք - Հյուսիսային Նյու Ջերսի - Լոնգ-Այլենդի մետրոպոլիտական վիճակագրական տարածքի մեջ։

Որպես քաղաք հիմնադրվել է 1730 թվականի դեկտեմբերի 30-ին, որը 1784 թվականի սեպտեմբերի 1-ին օրենսդրական ակտով ներգրավվել է Նյու Ջերսի նահանգի կազմում։

Նյու Բրանսուիքը հայտնի է իր ազգային բազմազանությամբ։ Որոշ ժամանակ բնակչության մեկ քառորդ մասը հունգարացիներ են եղել, իսկ 1930-ական թվականներին նրանք կազմել են արդեն երրորդ մասը։ Մեր օրերում հունգարական համայնքը շարունակում է զարգանալ՝ լատինա-ամերիկյանին զուգահեռ։

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Նյու Բրանսուիք (Նյու Ջերսի) by Wikipedia (Historical)


Langue des articles



Quelques articles à proximité