Aller au contenu principal

Փախուստ դեպի Եգիպտոս (Պուսենի կտավ)


Փախուստ դեպի Եգիպտոս (Պուսենի կտավ)


Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Փախուստ դեպի Եգիպտոս (այլ կիրառումներ)

Փախուստ դեպի Եգիպտոս (ֆր.՝ La Fuite en Égypte), ֆրանսիացի նկարիչ Նիկոլա Պուսենի 1657-1658 թվականներին ստեղծած կտավը, որը ի սկզբանե գտնվել է Լուվրում, այնուհետև տեղափոխվել է Լիոնի կերպարվեստի թանգարան և ներկայացվում է R.F. 2008-1 համարի ներքո։

Կտավն ունի 98 սմ բարձրություն, 133 սմ լայնություն, նյութը՝ կտավ յուղաներկ։

Նկարագրություն

Կտավը ստեղծելիս նկարիչը հավանաբար ոգեշնչվել է նույն թեմայով իտալացի բարրոկո ոճի նկարիչ Անիբալե Կարաչիի կտավով։ 1986 թվականին նկարը հայտնվել է Վերսալի աճուրդում 80.000 ֆրանկ մեկնարկային գնով։ Այն 1,600,000 ֆրանկով գնել են Ռիչարդ և Ռոբերտ Պարդոները։ Ցուցասրահում ցուցադրվելու տարիներին այն ճանաչվել է որպես նկարչի վավերական աշխատանք։ Երկար դատավարությունից հետո որոշվել է նկարը կրկին տալ վաճառողին։ Սեփականատերը որոշել է աշխատանքը վաճառել ավելի քան 15 միլիոն եվրոյով։ Լիոնի կերպարվեստի թանգարանը սկսել է գումար հավաքել կտավը ձեռք բերելու համար։

2007 թվականի հուլիսին Լուվրը և Լիոնի կերպարվեստի թանգարանը վերջապես կարողանում են դրամահավաք իրականացնել և գնել նկարը։ Այն երբևէ հովանավորությամբ հավաքված ձեռքբերումներից ամենաթանկ աշխատանքն է՝ 17 միլիոն եվրո արժեքով (1 միլիոն եվրո տրամադրել է Լիոնի քաղաքապետը, 250,000 ֆրանկ Ռոնա-Ալպի շրջանը, 1 միլիոն Լուվրի թանգարանն իր սեփական միջոցներից, ավելի քան 18 հովանավորներ, ինչպիսիք են Gaz de France, որը տվել է 3 միլիոն եվրո, Total SA, AXA ձեռնարկությունները, Լիոնի բանկերը և մասնավոր բարերարներ)։ Աշխատանքը ձեռք է բերվել Լուվրի համար և Լիոնի կերպարվեստի թանգարան է տեղափոխվել 2008 թվականի փետրվարին Ժակ Սերեսերի (կտավի առաջին կոլեկցիոները և, հնարավոր է նաև, հովանավորը) հայրենի քաղաք։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Կտավը Europeana կայքում

Text submitted to CC-BY-SA license. Source: Փախուստ դեպի Եգիպտոս (Պուսենի կտավ) by Wikipedia (Historical)


Langue des articles



INVESTIGATION

Quelques articles à proximité