Aller au contenu principal

Լուվրի բուրգ


Լուվրի բուրգ


Լուվրի բուրգ (ֆր.՝ Pyramide du Louvre), Լուվրի գլխավոր մուտքը, Փարիզի խորհրդանիշերից մեկը։ Կառուցվել է 1985-1989 թվականներին չինական ծագումով ամերիկացի ականավոր ճարտարապետ Յույ Մին Փեյի նախագծով։

Պատմություն

Ֆրանսիական մեծ հեղափոխությունից 200 տարի անց Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Միտտերանն առաջարկել է «Մեծ Լուվրի» նախագիծը։ Նախագահն ուզում էր արքայական պալատը դարձնել աշխարհի ամենամեծ թանգարանը։ Նա առաջարկում էր նաև 9 կմ-ով ընդլայնել Փարիզի պատմական առանցքը, որն անցնում էր Ելիսեյան դաշտերով։ Ներկայումս այսպես կոչված «Հաղթական ճանապարհը» սկսվում է Լուվրից` բուրգին առընթեր Նապոլեոնի հրապարակից և Լյուդովիկոս 14-րդի արձանից, անցնում է Կարուզել հրապարակի Հաղթական կամարով, Շառլ դը Գոլի հրապարակի Հաղթական կամարով և ավարտվում Դեֆանսի Մեծ կամարի մոտ։

Շինարարության ավարտից հետո բուրգը դարձավ Լուվրի գլխավոր մուտքը։ Մեծ բուրգի կողքին կան ևս երեք ավելի փոքր բուրգեր, որոնք միայն գեղագիտական դեր ունեն։ Բուրգն ամբողջովին կառուցված է ապակու շերտերից` ապահովելով գերազանց լուսավորություն ստորգետնյա միջանցքում, որտեղ գտնվում են դրամարկղերը, տեղեկատու կետերը և թանգարանի երեք թևերի մուտքերը։ Մեծ բուրգի շուրջ գործում են շատրվաններ։

Սկզբնական շրջանում ապակյա բուրգը խիստ քննադատության է ենթարկվել։ Սակայն այն հանգամանքի շնորհիվ, որ բուրգն ընդհանրապես չի աղավաղում արքայական շքեղ պալատը, կառուցումից քիչ անց լավ ընդունելության է արժանացել։ Լուսավորման համակարգը մշակել է ամերիկացի լուսային դիզայներ Կլոդ Էնգլը` բուրգի ներսույթում տրամագծով հալոգեն լամպեր տեղադրելով։ 15 տարի անց Լուվրի ղեկավարությունը, պահպանելով Էնգլի դիզայներական լուծումը, նախկին լամպերը փոխարինել է մետաղահալոգեններով, որոնք ավելի ուժեղ լուսավորություն են տալիս ` ծախսելով ավելի քիչ էներգիա։ Այդ եղանակով բուրգին առավել ժամանակակից «սառը» լուսավորություն է տրվել։

Թվեր և փաստեր

  • Բուրգը բաղկացած է ապակու` շեղանկյան տեսքով 603 և եռանկյան տեսքով 70 կտորներից, որոնք ունեն 21 մմ լայնություն։
  • Բուրգի բարձրությունը 21.65 մ է, կողմի հիմքի երկարությունը` 65 մ, անկյան թեքությունը` 52°:
  • Բուրգի զանգվածը 180 տ է։
  • Լուվրի բուրգի նախատիպը Քեոփսի բուրգն է։

Հիշատակումներ գրականության մեջ

  • Դեն Բրաունի «Դա Վինչիի ծածկագիրը» գրքում հիշատակված է Լուվրի բուրգը։ Գրքում հիշատակված է նաև Փարիզի մեկ այլ` Շրջված բուրգը, որի տակ, վեպի հորինվածքի համաձայն, թաղված է Մարիամ Մագդաղենացին։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Բուրգի նախագիծը Յույ Մին Փեյի կայքում
  • Ապակե բուրգի լուսանկարներ

Text submitted to CC-BY-SA license. Source: Լուվրի բուրգ by Wikipedia (Historical)


Langue des articles



INVESTIGATION

Quelques articles à proximité