Aller au contenu principal

Հարձակում Լուվրում (2017)


Հարձակում Լուվրում (2017)


Լուվրում մաչետեյով հարձակում, միջադեպ Փարիզի Carrousel du Louvre առևտրի կենտրոնում։ Տեղի է ունեցել 2017 թվականի փետրվարի 3-ին։

Մաչետե տեսակի դանակով զինված և Թաքբիր (تكبير‎ «մեծարում») բացականչող հարձակվողին կրակել են ոստիկանները, երբ նա փորձել է հարձակվել Carrousel du Louvre առևտրային մոլի Opération Sentinelle պարեկախմբի վրա։

Ենթադրյալ հարձավողը իր հետ տանելիս է եղել երկու պայուսակ, որը անվտանգության պահակախբի կողմից դիտվել է որպես ահաբեկչական գործողություն իրականացնելու միջոց։

Հարձակվողը փորձել է մտնել Լուվրի ստորգետնյա առևտրի կենտրոն, երբ անվտանգության պարեկախմբի ծառայողը հինգ անգամ կրակել է նրա ուղղությամբ և վիրավորել։ Նրան ձերբակալել են ու անմիջապես տեղափոխել հիվանդանոց

Ըստ Եգիպտոսի Ներքին գործերի նախարարության, հարձակվող անձը 28 տարեկան եգիպտացի ազգայնական Աբդուլա Ռեդա ալ Համահմին է եղել։ Նա հայտնվել է Ֆրանսիայում մեկամսյա տուրիստական վիզայով, որը նրան տրվել է Դուբայում հունվարի 26-ին։

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Հարձակում Լուվրում (2017) by Wikipedia (Historical)


Langue des articles



Quelques articles à proximité