Aller au contenu principal

Գասբեկի ամրոց


Գասբեկի ամրոց


Գասբեկի ամրոց (հոլ.՝ Kasteel van Gaasbeek), գտնվում է Լեննիկ կոմունայում, Բրյուսելից հարավ-արևմուտք (բելգիական Ֆլամանդական Բրաբանտ նահանգում)։ Ամրոցին կից գտնվում է արհեստական լճերի կասկադը, բնական այգիներ։

Պատմություն

Գասբեկի ամրոցը առաջին անգամ կառուցել են մոտավորապես 1236 թվականին, Գոտֆրիդ Լուվենսկու կողմից, Ֆլանդրիա և Էնո հարևաններից պաշտպանվելու նպատակով։ Մինչև Ֆրանսիակաան հեղափոխությունը ամրոցը հանդիսանում էր Գասբեկ կոմսերի տոհմական տունը։ Կոմսերից մեկը բրյուսելյան բնակչությանը տրամադրեց իր դեմ, ինչի հետևանքով 1388 թվականին քաղաքացիները քանդեցին ամրոցը։ 16-րդ դարի սկզբին Գորն կոմսերը ամրոցի փլատակների վրա հիմնեցին նոր ամրոց. 16-րդ դարի կեսերին այն պատկանում էր կոմս Էգմոնտին։ 1695 թվականին Պֆալցի համար մղվող պատերազմի ժամանակ, ամրոցը կողոպտվեց ֆրանսիական բանակի կողմից։

1887-1889-ական թվականներին ամրոցը վերակառուցվեց ճարտարապետ Շառլ Ալբերի կողմից, ստանալով ներկայիս տեսքը։ 1921 թվականին մարկիզ Վիսկոնտին, ամրոցի վերջին տիրուհին այն փոխանցեց Բելգիա պետությանը, 1924 թվականին այնտեղ թանգարան բացեցին, իսկ 1980 թվականին ամրոցը անցավ Ֆլամանադալեզու համայնքին։

Հավաքածու

Հավաքածուի հիմնական մաս են կազմում 15-16-րդ դարերի իրեր՝ մարկիզ Վիսկոնտիի հավաքածուից, ինչը ամրոցում ստեղծում է Վերածննդյնան դարաշրջանի մթնոլորտ։ 2004 թվականի ապրիլին բացվեց թանգարանային նոր թև, որտեղ ի թիվս այլ իրերի ցուցադրվում է Վիսկոնտիի յուրահատուկ սանհանգույցը, 19-րդ դարի երկրորդ կեսին վերագրվող իրերով, պարբերաբար անցկացվում է Guerlain բույրերի դեգուստացիա, վերջինս հանդիսանում է թանգարանի հովանավորը։ Թանգարանի արխիվում պահվում է 13-17-րդ դարերին պահտկանող փաստաթղթեր։

Ամրոցի թանգարանը և այգին այցելուների համար բաց են ապրիլի 1-ից մինչև նոյեմբերի 4-ը։ Այգին հասանելի է այցելուների համար միայն կազմակերպված խմբերով զոբոսավարի ուղեկցությամբ։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Պաշտոնական կայք

Text submitted to CC-BY-SA license. Source: Գասբեկի ամրոց by Wikipedia (Historical)


Langue des articles




Quelques articles à proximité