Aller au contenu principal

Լոնդոնի քաղաքային համալսարան


Լոնդոնի քաղաքային համալսարան


Լոնդոնի Սիթի համալսարան, հայտնի է նաև որպես Լոնդոնի քաղաքային համալսարան (անգլ.՝ City, University of London), պետական հետազոտական համալսարան, տեղակայված Լոնդոնում (Մեծ Բրիտանիա)։ Հիմնադրվել է 1894-ին՝ որպես Նորտհեմոնյան ինստիտուտ, համալսարան է դարձել 1966 թվականին, երբ ստացել է իր ներկայիս անունը։

Քաղաքային համալսարանի գլխավոր մասնաշենքը գտնվում է Կենտրոնական Լոնդոնի Իսլինգթոն շրջանում, իսկ լրացուցիչ մասնաշենքերը տեղակայված են Լոնդոնյան Սիթիում և Լոնդոնի Հոլբորնում, Սմիթֆիլդում և Ուայթչեպելի շրջաններում։ Համալսարանը կազմակերպվում է յոթ դպրոցում, որոնց շրջանակներում գործում է մոտ 40 գիտական բաժին և կենտրոն։

Քաղաքային համալսարանն ունի ավելի քան 100-ամյա հետազոտական փորձ և նրա շրջանավարտների աշխատանքի տեղավորման և աշխատավարձի անհամեմատ բարձր ռեյտինգ։ Համալասրանի նպատակը, ըստ նրա ռազմավարության, հանդիսանում է նրանում, որպեսզի «այն իր հետ տանի Լոնդոնը կրթական, գիտահետազոտական և բիզնեսի և մասնագիտական գիտելիքների փոխանակման մեջ»։ 2009-2010 թվականներին համալսարանի ընդհանուր եկամուտը կազմում էր 178,5 միլիոն ֆունտ ստերլինգ, դրանցից 8 միլիոնը եկել են հետազոտական դրամաշնորհներից և պայմանագրերից։ Համալսարանը աշխարհում զբաղեցրել է 356-րդ տեղը 2011 թվականին QS համաշխարհային համալսարանական դասակարգման վարկանշային ցանկում։

Քաղաքային համալսարանը հանդիսանում է AMBA, EQUIS և Միացյալ թագավորությունների համալսարանների անդամ։

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Լոնդոնի քաղաքային համալսարան by Wikipedia (Historical)


Langue des articles



Quelques articles à proximité